Արժույթի միջազգային հիմնադրամն անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին գրում է ֆրանսիական Les Echos թերթը:
ԱՄՀ-ն նախազգուշացնում է Արևելյան Եվրոպայում ծագած ճգնաժամի տարածման վտանգի մասին: Այն դեպքում, երբ Ուկրաինայի տնտեսությունը հետընթաց է ապրում, Ռուսաստանի տնտեսական աճը կաող է կանգ առնել: ԱՄՀ-ն նվազեցրել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումները մինչ 1.3 տոկոսի:
Մտահոգվելով ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով` ներդրողները Ռուսաստանից դուրս են բերել իրենց կապիտալը: Միայն այս տարվա առաջին եռամսյակում երկրից 50.6 մլրդ դոլար է դուրս բերվել: Արտասահմանյան ներդրումների չափերը նվազել են մոտ 3 անգամ` հասնելով 11.9 մլրդ դոլարի:








































