Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Պատմությունը «քաղաքագիտության» զոհասեղանին

ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից ոմանք չեն բացառում կոալիցիայի հեռանկարները՝ եթե-ներով համեմված իհարկե, իսկ ոմանք էլ հանդես են գալիս հակառակ պնդումներով: Զուգահեռ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է հարցազրույց տալիս և «պատմական» որակելով վարչապետի հրաժարականը որպես քառյակի հաջողություն, միևնույն ժամանակ, չգիտես ինչու, քառյակին զգուշացնում է չընկնել Սերժ Սարգսյանի գործարքների ծուղակը: Այսինքն, ըստ էության, սրանով հաստատվում է, որ ծուղակ այնուամենայնիվ կա և ՀԱԿ-ի առաջնորդն ունի քառյակի նավի խորտակման մասին տագնապներ ու տեղեկություններ, մտահոգություններ:

Եվ սրանք հաստատապես միայն մամուլի մեկնությունների և լրատվության վրա հիմնված չեն, Տեր-Պետրոսյանը բավական փորձառու է նման հիմքերով մտահոգությունների չտրվելու համար: Եվ ուրեմն այստեղ ըստ երևույթին մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներսում առկա են լուրջ տարաձայնություններ և ներքին պայքար նոր կառավարության հարցում՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու առումով: Սա էլ պետք է չդիտել անսպասելիի շրջանակում:

Վերջին հաշվով դեռևս չի չորացել կարկառուն և ականավոր ՀՅԴ-ական, կուսակցությունում մեղմ ասած՝ ոչ վերջին դեմք հանդիսացող Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում դեսպան նշանակելու նախագահական հրամանագրի թանաքը: Եվ մեղմ ասած՝ միամտություն կլինի կարծել, որ ՀՅԴ-ում միայն Վահան Հովհաննիսյանն էր, որ այսպես չդիմացավ գայթաղկությանը և արտագաղթեց:

Սրան զուգահեռ արժե հիշենք ԲՀԿ-ի այսպես ասած՝ երկփեղկվածությունը գործարարների և քաղաքական թևի միջև, և նրանց միջև գտնվող առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը հայտարարում էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել և խմում էր Սերժ Սարգսյանի կենացը՝ ոտքի վրա: Ծառուկյանի համար էլ իհարկե բարդ է, ունենալով ՕԵԿ-ի օրինակը, երբ մի քանի օրում կուսակցության մեջ միակ գործարարն ըստ էության մնաց Արթուր Բաղդասարյանը: Եվ ի դեպ, ՕԵԿ-ի գործարարներից մի քանիսն էլ բարեհաջող հանգրվանեցին ԲՀԿ-ում: Այսինքն՝ ԲՀԿ-ում էլ կան փորձառու արտագաղթողներ, որոնց անկասկած միայն մի փոքր առիթ է պետք:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը փորձառու ինտրիգան է: Սակայն Սերժ Սարգսյանի ինտրիգներն այստեղ ըստ էության կապ չունեն, կամ չէին կարող կապ և դեր ունենալ, եթե այլ լիներ նրա դիմաց գտնվող քաղաքական ուժերի բնույթն ու կենսագրությունը: Նման բնույթով և կենսագրությամբ քաղաքական ուժերի դեմ նույնիսկ ինտրիգներ էլ պետք չեն: Ապաքաղաքական բնույթի քաղաքական ուժերի և միավորների համար ոչ թե արտաքին գայթակղությունները կամ ինտրիգներն ու խարդավանքներն են վտանգավոր, այլ իրենց իսկ ներսում եղած տեսակը: Եթե այլ լինի այդ տեսակը, ապա հազար ինտրիգ ու գործարք չեն կարող վնասել այդ ուժերին, չեն կարող որևէ կերպ պառակտում մտցնել:

Իսկ այդ տեսակն այն տեսակն է, որ մարտի 1-ից հետո թանաքով դաշն է կնքել արյունով գծված իշխանության շրջանակներում: Սրանից ավելի մեծ և ուժեղ ինտրիգ կամ գործա՞րք է պատկերացնում Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ինքն է ասում, որ Մարտի 1-ին իշխանությունը միաձույլ էր: Դե եթե միաձույլ էր, ուրեմն Մարտի 1-ի հանցանքը բոլորի հանցանքն էր: Եվ պատմաբան Տեր-Պետրոսյանը «պատմական պահեր» արձանագրելուց առաջ երևի թե պետք է լավ իմանա, որ ոչինչ այդպես չի միավորում քաղաքականության մեջ, ինչպես համատեղ գործած հանցանքը: Եվ ուրեմն, Հայաստանում «ամենապատմական պահը», դժբախտաբար, արդեն եղել է 6 տարի առաջ՝ Մարտի մեկին: Պարզապես այդ պատմությունը դրվել է «քաղաքագիտության» զոհասեղանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում