Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վստահ է, որ իր սաներին Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ բարդ հանդիպում է սպասվում:
«Ես չեմ սիրում գուշակել արդյունքները: Մենք պետք է ավելի լավ խաղանք, քան «Ատլետիկո»-ն և հաղթենք: Երկու թիմերը հիանալի գիտեն միմյանց: Վստահ եմ միայն, որ «Բարսելոնա»-ն չի հաղթել «Ատլետիկո»-ին ընթացիկ մրցաշրջանի և ոչ մի հանդիպմանը: Տեսնենք, թե ինչ կստացվի այս անգամ:
«Ռեալ»-ի դեմ հանդիպում անցկացրած և «Ատլետիկո»-ի դեմ խաղացած «Բարսելոնա»-ի միջև մեծ տարբերություն չկա: Տարբերությունը կայանում է միայն նրանում, որ մի դեպքում մենք հաղթեցինք, մյուսում` ոչ-ոքի գրանցեցինք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:









































