Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնել է, թե ինչպես է վերաբերվում ֆուտբոլիստի մասնագիտությանը:
«Երկար տարիների ընթացքում հանդես եմ գալիս որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց մինչ այժմ հիշում եմ այն խաղերը, որոնք հատկանշական և կարևոր են եղել: Ընդ որում, չեմ մոռացել անգամ այն, թե ինչպես էին երկրպագուները արձագանքում հաջող կատարված փոխանցմանը, առաջ մղում թիմին: Հաճախ մոռանում ենք, որ ֆուտբոլիստի մասնագիտությունը ոչ միայն տիտղոսներն ու պարգևավճարներն են:
Մենք խաղադաշտ ենք դուրս գալիս ֆուտբոլից հաճույք ստանալու ու երկրպագուներին ուրախացնելու համար: Ֆուտբոլի իմաստը, փիլիսոփայությունը հենց դրանում է կայանում: Փորձում եմ չմոռանալ այդ մասին»,- Tutto Mercato-ն մեջբերում է Պիրլոյի խոսքերը:










































