Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ «Հերտա»-ի կոլումբիացի հարձակվող Ադրիան Ռամոսը համալրել է թիմի կազմը:
Ֆուտբոլիստի 4 տարվա պայմանագիրը կսկսի գործել 2014թ. հուլիսի 1-ից: 28-ամյա հարձակվողը Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղերում 16 գոլ է խփել:
«Ադրիան Ռամոսը գերազանց ֆուտբոլիստ է և Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներից մեկը: Նրա որակները գերազանց են համապատասխանում «Բորուսիա»-ի պահանջներին»,- գրված է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքում:









































