Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել Մարկո Վերատիի իրավունքները: Tuttomercatoweb-ի տեղեկությունների համաձայն` «Պարի Սեն-Ժերմեն»-ի ֆուտբոլիստը հայտնվել է լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում:
Նշվում է, ոև Վերատիի տրանսֆերի արժեքը կարող է 17 մլն ֆունտ կազմել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև Թուրինի «Յուվենթուս»-ը: Ընդ որում, կիսապաշտպանը չի առարկում և Թուրին տեղափոխության ցանկություն է հայտնում:










































