Իսպանիայի խորհրդարանի պատգամավորների կոնգրեսը (Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Կատալոնիայի առաջարկը՝ իրեն իրավունք ընձեռել ինքնավար մարզում ինքնիշխանության վերաբերյալ հարցում անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
350 պատգամավորներից 299-ը դեմ են արտահայտվել այդ առաջարկին, քանի որ այն, ինչպես հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյ Բրեյը, «խախտում է Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ Իսպանիայի ինքնիշխանությունը պատկանում է բոլոր քաղաքացիներին և ոչ միայն դրա մասերին»:
Միաժամանակ երկրի վարչապետը հանդես է եկել բոլոր վիճելի հարցերի շուրջ Կատալոնիայի հետ երկխոսության օգտին:
Կատալոնիայի՝ բնակչության շրջանում հարցումներ անցկացնելու իրավունքը աջակցել են կատալոնյան, բասկյան, գալիական ազգայնական կուսակցություններից պատգամավորները, ինչպես նաև Միացյալ ձախերի կոալիցիան:







































