Փարիզում 10-ից ավելի մարդ ուղիղ եթերում զավթել են France 2 հանրային հեռուստաալիքի ստուդիան: Դեպքը տեղի է ունեցել նորությունների երեկոյան թողարկման ժամանակ: Ուղիղ եթերն ընդհատվել է՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Հաղորդավար Դավիդ Պուժադասն ասել է. «Առաջացել է փոքր խնդիր: Ինչպես կարող եք համոզվել՝ ստուդիան զավթել են: Այսպիսի պայմաններում մենք չենք կարող շարունակել եթերը»:
Այնուհետև France 2-ն ընդհատել է լուրերի թողարկումը:
Մինչ այժմ ստույգ տեղեկություններ չկան, թե որոնք են բողոքողների պահանջները: Ամենայն հավանականությամբ, խոսքը հեռուստաալիքի աշխատակիցների արհմիությունների ակցիայի մասին է, որոնք բողոքում են հեռուստատեսության աշխատակիցների կրճատման դեմ:








































