Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Մոսկվան հավատարիմ է մնում «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ» բանաձևին․ ինչո՞ւ Լավրովը հանկարծ հիշեց Կոսովոն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը (ս․թ․ օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտում), որի ընթացքում նա ասել էր իր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտնի խոսքերը, շարունակում է քննարկվել ու մեկնաբանվել ոչ միայն տարբեր փորձագետների կողմից, այլև քաղաքական բարձր մակարդակներում։ Ստեփանակերտի ելույթից հետո այդ հայտարարությանը արձագանքել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը, որին անմիջապես պատասխանել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ կոռեկտության կոչ անելով ադրբեջանական կողմին և հորդորելով ճիշտ ընկալել Հայաստանի վարչապետի ելույթի համատեքստն ու բովանդակությունը։ Դրանից մի քանի օր անց Փաշինյանի խոսքերը մեկնաբանել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, թե «նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»։

Լավրովը, Պուտինը, Ալիևը՝ Սոչիում

Հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի Դաշնությունը անդրադառնում է Հայաստանի վարչապետի ելակետային հայտարարությանը ավելի բարձր մակարդակով՝ փորձառու դիվանագետ, արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով։ Վերջինս հարցի մասին խոսել է նախորդ շաբաթ՝ «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա համաժողովին, որին Սոչիում մասնակցել են, ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Խոսելով ղարաբաղյան ընդհանուր գործընթացի մասին՝ Լավրովն ասել է, թե երկխոսությունը կողմերի միջև այսօր, ըստ էության, չի վերսկսվել, սակայն ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր այս պահին ինքը չի տեսնում։ Հետո բողոքել է, թե կողմերն այնպիսի հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Հենց այս համատեքստում է Լավրովը հիշատակել Փաշինյանի խոսքերը՝ ասելով հետևյալը․ «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է»՝ ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»։

Ստանդարտ «անկողմնակալ» մոտեցում

Նման ստանդարտ գնահատականները, որը, ինչպես տեսանք, մինչ այդ հնչեցրել էր նաև ՌԴ ԱԳՆ խոսնակը, անակնկալ չեն ու միանգամայն սպասելի են՝ հատկապես միջնորդի կարգավիճակ ունեցող երկրների ներկայացուցիչների կողմից։

Բոլորս էլ տեսել ու բազմիցս համոզվել ենք, որ Մինսկի խումբն ու համանախագահները հիմնախնդրին փորձում են նայել չեզոք դիրքերից ու հաճախ արհեստական հավասարության նշան են դնում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև՝ «երկուսդ էլ մեղավոր եք» սկզբունքով։ Այլ հարց է, որ միշտ չէ, որ նման գնահատականները ճիշտ են ու արտացոլում են կոնֆլիկտի էությունը։ Հին հույն փիլիսոփաներից հարաբերապաշտները ասում էին, որ համընդհանուր արդարություն չի լինում։ Հետագայում փոխակերպելով ու վերարտադրելով այս իմաստնությունը՝ ամերիկացի հայտնի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման իր հանրահայտ՝ «Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխատությունում գրում էր, որ համընդհանուր, կոմպրոմիսային արդարություն էթնոքաղաքական կոնֆլիկտների պարագայում, ցավոք, չի լինում։

Այսինքն, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պարագայում Ղարաբաղը կա՛մ հայերինն է, կա՛մ ադրբեջանցիներինը։ Խոսքը ոչ թե իրականության, այլ կողմերի ընկալումների մասին է։ Սրա վկայությունը Երևանի և Բաքվի ու մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ իրար տրամագծորեն հակադիր դիրքորոշումներն են։ Վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն «Վալդայի» շրջանակներում հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Ալիևի մեծ սուտը

Այլ հարց է, որ Փաշինյանի խոսքերը «սուտ» համարող Ալիևն ինքն է ստում ու խեղաթյուրում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի էությունը՝ ասելով, թե «Ղարաբաղը՝ թե՛ դաշտային և թե՛ լեռնային, ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։ Եթե այդպես է՝ ապա ինչո՞ւ են այսօր ընդհանրապես բանակցություններ ընթանում այս հարցի շուրջ։ Ինչո՞ւ է այդ նույն աշխարհը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնց ջանքերին, ինչպես բազմիցս է հայտարարվել, աջակցում են միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներն ու գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ադրբեջանի մի քանի դաշնակիցների), ասում, որ հիմնախնդիրը պիտի լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը՝ հետագայում անցկացվելիք հանրաքվեի միջոցով։

Կա՞ արդյոք որևէ կոնկրետ հայտարարություն, որում նույն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ միջազգային քաղաքականության այլ ազդեցիկ խաղացողներ հայտարարած լինեն, թե ճանաչում են Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի անբաժանելի մաս»։ Այլ խոսքերով՝ ասել, թե ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ասել, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է», տարբեր բաներ են, քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքից անմիջապես հետո Մինսկի խումբը հիշատակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Սա, իհարկե, փոքր-ինչ այլ քննարկման հարց է։

Ինչո՞ւ Լավրովը հիշեց Կոսովոն

Վերադառնանք մեր գործընկեր Սերգեյ Վիկտորովիչի հայտարարությանը։ Թե՛ Լավրովի և թե՛ մյուս համանախագահողների կողմից նման հայտարարությունները, ինչպես արդեն ասացինք, սպասելի են։ Այս պարագայում տարօրինակ է մեկ այլ հանգամանք՝ ինչո՞ւ է Կոսովոն չճանաչած և Կոսովոյի Հանրապետության անկախությանը, ի հեճուկս Միացյալ Նահանգների և Արևմուտքի դիրքորոշմանը, դեմ հանդես եկած Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հիշատակում Կոսովոյի հարցը։

Մոսկվան շարունակում է բոլշևիկների կուրսը

Հարցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսական քաղաքականության հայաստանցի ամենափորձառու գիտակներից մեկը՝ խորհրդային շրջանի հայտնի այլախոհ, ՀՀ Առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի (1990-95 թթ.) պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հիշեցնելով բոլշևիկյան Ռուսաստանի թողած ծանր ժառանգությունը, որի հետևանքներից մեկն էլ Արցախի հիմնախնդրի չլուծված լինելն է ու չկարգավորված հակամարտությունը։ Իսկ Լավրովի հայտարարությունները և առհասարակ Մոսկվայի դիրքորոշումը Արցախի հարցում, մեր զրուցակցի կարծիքով, բոլշևիկների քաղաքական կուրսի շարունակությունն են։ Արշակյանի համոզմամբ՝ Ռուսաստանը մինչ օրս հավատարիմ է մնում «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ» բանաձևին։

«Բոլշևիկյան Ռուսաստանը հանցագործություն է թույլ տվել՝ ոչնչացնելով հայկական պետությունը և 1920-ին անեքսիայի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տարածքների զգալի մասը, մյուս մասն էլ թողնելով Թուրքիային։ Եթե Ռուսաստանը  չանդրադառնա, չհայտարարի դրա մասին, որ ինքն է ստեղծել այսօրվա ղարաբաղյան խնդիրը և ինքն էլ պարտավոր է ուղղել իր սխալը։ Դրա համար շատ լուրջ ջանքեր են պետք։ Իսկ իր այդ բոլոր հայտարարություններն անտեղի են, ժամանակավրեպ, որովհետև Մինսկի խումբը հենց այն մարմինն է, որը փորձում է ուղղել Ռուսաստանի թույլ տված սխալը։ Դա է ամբողջ խնդիրը։ Մինսկի խումբը հիմա բանաձևեր է փնտրում առանց Ռուսաստանին հատուկ ճնշման ենթարկելու՝ շտկել նրա թույլ տված սխալը։

Ռուսաստանը հիմա, փաստորեն, ձևականորեն մասնակցում է Մինսկի խմբի բանակցություններին, բայց իրականում հավատարիմ է մնում «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ» բանաձևին։ Իսկ Ալիևը տվյալ դեպքում կրկնում է ռուսական բանաձևը՝ «Ադրբեջանի սահմանները, որոնք գծվել են Ռուսաստանի կողմից, անձեռնմխելի են»։ Ինքը դա ճանաչում է։ Բայց հարկադրված է աշխատել Մինսկի խմբի աշխատանքներին և ձևեր թափել, դիվանագիտական «կոկետություն» անել։ Լավրովի հայտարարություններն ընդամենը «կոկետություններ» են»,- նշեց Ազատ Արշակյանը և հավելեց, որ այսօրվա Ռուսաստանի ղեկավարները, ըստ էության, շարունակում են բոլշևիկների կործանարար քաղաքականության ավանդույթները և հավատարիմ են մնում իրենց «նախկիների»՝ Լենինի, Ստալինի, Տրոցկու քաղաքական կուրսին, մասնավորապես, մեր տարածաշրջանում։

«Դա լենինիզմ է, ստալինիզմ է, տրոցկիզմ է։ Կուրսը չի փոխվել։ Բայց երբ ռուսական պետությունը թուլանում, տկարանում է, այդ ժամանակ հայկական հարցն իր լուծումը գտնում է՝ փուլ առ փուլ։ Ի միջի այլոց, նրանց ծրագրերում նույնիսկ սովետական Հայաստանը, 30 հազար քառ․/կմ-ի վրա, չպետք է լիներ։ Բայց հարկադրված են եղել ճանաչել սովետական Հայաստանի գոյությունը։ Հարկադրված եղան փաստացի ճանաչել ղարաբաղյան պատերազմի հետևանքը, չկարողացան իրենց «Կոլցո» օպերացիայով կոտրել Հայաստանի և Արցախի զինված դիմադրությունը։ Հայաստանը ռազմական հաղթանակ է տարել այդ պահին իր հակառակորդի նկատմամբ։ Հիմա նորից ռուսական կայսրությունը թուլացել է։ Պատժամիջոցների ազդեցության տակ՝ նա այլևս ակտիվ դերակատարություն չունի նույնիսկ Մինսկի խմբում»։

Ռուսաստանը թուլանում է ու նահանջում

Այս ամենը հաշվի առնելով ու նաև նկատի ունենալով ուկրաինական հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի բանաձևին Մոսկվայի տված համաձայնությունը՝ մեր զրուցակիցը մոտ ապագայում լուրջ փոփոխություններ է կանխատեսում Ռուսաստանում և մեր տարածաշրջանում ու այս համատեքստում համոզված է, որ մերձկրեմլյան քաղաքական-լրատվական շրջանակների հռետորաբանությանը համահունչ Հայաստանի ներկայիս կառավարության դեմ «հիբրիդային պատերազմ»  իրականացնող ներհայաստանյան ուժերը՝ նախկին իշխանությունները, որևէ շանս չունեն վերադառնալու։ Ռուսաստանի ներկայիս վարչակարգի թուլության նշան էր նաև այն, որ նախագահ Պուտինը, կամ ինչպես Ազատ Արշակյանը բնորոշեց՝ «իմպերիայի խանը», եկել էր Հայաստան և ընդամենը կարողացավ հանդիպել ներկայումս կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ․ «Նա ընդամենը մխիթարական հանդիպում է ունեցել։ Դա անզորության ապացույց էր»։

Իսկ Հայաստանի նախկին իշխող ռեժիմի ուժերի հեռանալը, քաղաքական գործչի կարծիքով, գեղեցիկ չի կատարվում․ «Դա հրաժեշտն է։ Իհարկե, նրանք շանս չունեն վերադառնալու․ ժամանակները փոխվել են։ Քրեաօլիգարխիկ համակարգի ժամկետն անցել է։ Արդեն նույնիսկ Մոսկվայում է դա տեղի ունենում։ Պետերբուրգում պաշտոնյաներն արդեն հանում են Պուտինի նկարները իրենց կաբինետներից։ Սուս ու փուս․․․ Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, տեղի է ունենալու ամբողջ եվրասիական տարածքում։ Ամբողջ եվրասիական տարածքին սպասում է հեղափոխություն։

Արյունահե՞ղ հեղափոխություններ կլինեն, թե՞ թավշյա՝ դեռ կտեսնենք։ Շտայնմայերի բանաձևը ենթադրում է, որ Ռուսաստանը պետք է հեռանա Ուկրաինայից։ Դա Ռուսաստանի ռազմական, դիվանագիտական, քաղաքական պարտությունն է, կապիտուլյացիան, որի տակ Կրեմլն արդեն ստորագրել է»։

Այս խորապատկերին Մոսկվայի նահանջը նաև Ղարաբաղի հարցում ամենևին էլ անհավանական չէ։ Ազատ Արշակյանի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը  «Ռուսաստանի սարքածն է, իր դիրքը», «բաժանիր, որ տիրես» քաղաքականության հետևանք, բայց այսօր այնքան է թուլացել, որ չի կարողանում ո՛չ բաժանել, ո՛չ տիրել, հետևաբար՝ ստիպված է նահանջել։

Լավրովի խոստովանությունը

Անշուշտ, թե՛ Լեռնային Ղարաբաղի հարցը և թե՛ մի շարք այլ հիմնախնդիրներ, օրինակ՝ Աբխազիան, Հարավային Օսիան, նույն Ղրիմը, Դոնբասը, Մերձդնեստրը, որոնք մինչ օրս մնում են չլուծված հետխորհրդային տարածքում, բոլշևիկյան ղեկավարների վարչատարածքային խայտառակ քաղաքականության հետևանքն են, նաև հնագույն «բաժանիր, որ տիրես» կայսերական մոտեցման դրսևորում։ Եվ այս առումով պատմությունը, խորհրդային ու ռուսական քաղաքականությունը հրաշալի պատկերացնող Ազատ Արշակյանը միանգամայն ճիշտ է։

Ամենաէականն այստեղ Արցախի ներկա ու ապագա կարգավիճակին և առհասարակ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցն է։ Վերջին շրջանում մեր երկրում չափազանց արդիական են դարձել Արցախի անկախության և/կամ Հայաստանի հետ վերամիավորման տարբերակներին վերաբերող հարցերը, և առիթ ունեցել ենք ընդգծելու, որ Կրեմլի քաղաքականությանը հարող շրջանակները՝ Հայաստանում գործող ռուսական «5-րդ շարասյան» օգնությամբ, ԼՂՀ-ի անկախության հարցը շահարկում են այլ նպատակներով՝ Հայաստանի և Արցախի միջև պառակտում մտցնելու և ուժեղացնելու իրենց ազդեցությունը Արցախում՝ հաշվի առնելով խորհրդային տարիներին ու նույնիսկ մինչ այդ մեր Հայրենիքի այդ հատվածում արմատավորված ռուսասիրությունը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերոնշյալ հայտարարությունը և Կոսովոն մատնանշելը սրա վառ վկայությունն են։ Սա Սերգեյ Լավրովի հերթական անկեղծ խոստովանությունն է։ Մոսկվան դեմ է եղել Կոսովոյի հիմնախնդրի լուծմանը՝ Արևմուտքի առաջարկած տարբերակով, Մոսկվան գուցե դեմ է նաև Արցախի հիմնախնդրի լուծմանը։ Բայց Ռուսաստանը, ինչպես պարոն Լավրովն է հիմա խոստովանում, կուզենար, որ Ադրբեջանից Արցախի անջատման միջազգային ճանաչումից հետո Արցախը չմիանա Հայաստանին՝ ինչպես Կոսովոն չմիացավ Ալբանիային։ Ահա և վե՛րջ։ Սրան Հայաստանում մեկ պատասխան կա՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում