Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Երբ ասում են՝ «անկախ Արցախ», դա սուտ է․ Արցախը կդառնա գործիք Մոսկվայի ձեռքին՝ Հայաստանի գլխին պարբերաբար խփելու համար

«Որպեսզի որևէ մի երկրի անկախությունը ճանաչվի, այդ երկիրը պիտի լինի դե ֆակտո անկախ։ Կոսովոն անկախ էր, նա Ալբանիայի ազդեցության տակ չէր գտնվում, և բոլորը դրա մասին գիտեն։ Իսկ Արցախի պարագայում բոլորը գիտեն, որ Արցախը Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, «լիակատար հսկողության» տակ է։ Իսկ Մենք ուզում ենք ինչ-որ ձևով մարդկանց խաբելով առաջ գնալ։ Չի՛ լինում այդպես։ Դա շատ հին և սխալ մոտեցում է, որ դիվանագիտությունը ինչ-որ խաբեություն է։ 21-րդ դարում «շուստրիությունը» չի անցնում»։

Կոսովոյի շուրջ հետաքրքիր զարգացումներ են նկատվում։ Նորանկախ այս պետությունը շուրջ 10 տարվա ընթացքում ճանաչել էին ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը, բայց վերջին շրջանում հակառակ միտումն է նկատվում։ Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մոտ 14-15 երկիր չեղյալ են հայտարարել Կոսովոյի անկախության ճանաչումը։ Միջազգային մամուլը գրում է, որ դա տեղի է ունենում հիմնականում Սերբիայի ճնշման տակ։ Ճիշտ է, ճանաչումը հետ կանչած երկրները հիմնականում աֆրիկյան, այսպես ասենք, ոչ այնքան ազդեցիկ երկրներն են՝ ինչպես, օրինակ, Մադագասկարը, Պալաուն, Կոմորյան կղզիները, Սուրինամը, Լիբերիան, Բուրունդին և այլն։ Բայց հնարավոր է, որ շուտով այս գործընթացը տեղափոխվի նաև Եվրոպա։ Հիմա էլ Չեխիայի նախագահն է հայտարարել, թե կարող է քննարկման դնել Չեխիայի Հանրապետության կողմից Կոսովոյի Հանրապետության ճանաչումը չեղարկելու հարցը։

Ուշագրավ է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը իր այս հայտարարությունն արել է Սերբիա կատարած իր այցի ընթացքում՝ ասելով, թե չի սիրում Կոսովոն և մտադիր է հավաքել չեխ սահմանադրագետներին՝ փորձելու հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է Կոսովոյի հարցում փոխել Չեխիայի Հանրապետության դիրքորոշումը:

2008 թ․-ին անկախություն հռչակած Կոսովոյի Հանրապետությունը այս ընթացքում ճանաչել էին ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 109-ը՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Գլխավորապես էթնիկ ալբանացիներով բնակեցված այս փոքրիկ շրջանի[1] կոնֆլիկտը Սերբիայի հետ է։

Որպես հիմնախնդիր և ինքնորոշման հիման վրա անկախացած պետություն՝ Կոսովոն դասական օրինակ է և կարևոր նախադեպ էթնո-քաղաքական կոնֆլիկտների պատմության մեջ: Եվ հենց այս պատճառով է տվյալ թեման հետաքրքիր ու կարևոր նաև մեզ համար։ Կոսովոյի ու Արցախի հիմնահարցի միջև ընդհանրություններն, իհարկե, ակնհայտ են։ Հայաստանցի և Հայաստանով հետաքրքրված տարբեր փորձագետներ, վերլուծաբաններ տարբեր ժամանակներում համեմատել և հիմա էլ համեմատում են Ղարաբաղի հարցը մի շարք կոնֆլիկտների, հիմնախնդիրների և դրանց կարգավորման գործընթացների հետ՝ փորձելով դրանցում գտնել, իրենց կարծիքով, մեր շահերի համար նպաստավոր և Արցախի հիմնահարցի արդարացի լուծմանը նպաստող ինչ-ինչ ընդհանրություններ, նրբերանգներ, փաստարկներ, և պետք է ասել՝ միշտ չէ, որ այդ համեմատությունները կոռեկտ են ու բխում են հայկական շահերից։ Եվ եթե կա որևէ կոնֆլիկտ, կարգավորման պրոցես, որը որոշ չափով նման է Արցախին և կարող է նախադեպ դառնալ կամ մեր կողմից ներկայացվել որպես նախադեպային օրինակ, ապա դա, իհարկե, Կոսովոն է։ Ինչպես արցախահայությունը՝ բալկանյան այս փոքրիկ շրջանի բնակչությունը ևս, պատմական ինչ-ինչ հանգամանքների բերումով, ի դեպ, կրկին 1991 թ․-ին, ինքնորոշվել ու անկախություն հռչակել է։ Ու որն ամենակարևորն է՝ Սերբիայից Կոսովոյի անջատման հիմնական փաստարկը ալբանացիների ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգն էր։ Կոսովոյի ալբանացիներին սպառնում էր ցեղասպանության իրական վտանգը, և սա դարձավ հիմնական փաստարկը, այսպես ասած, «remedial secession»-ի[2] («անջատում հանուն փրկության») սկզբունքը կիրառելու համար։

Իհարկե, ինչպես կոնֆլիկտների պատմությունն է ցույց տալիս, որևէ հիմնախնդրի կարգավորում ուղղակիորեն նախադեպ չի դառնում մեկ այլ հիմնախնդրի լուծման, քանի որ դրանցից յուրաքանչյուրը խիստ առանձնահատուկ է։ Բացի այդ, ի տարբերություն Կոսովոյի՝ Արցախի թիկունքում, ցավոք, կանգնած չէ ԱՄՆ-ի պես հզոր գերտերություն, որը կազդեր միջազգային հանրության կարծիքի վրա՝ նպաստելով տվյալ շրջանի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը։ Արցախի պարագայում կարգավորման միջազգային ձևաչափն էլ, արտաքին ուժերի փոխդասավորությունն էլ այլ է։

Հայաստանցի որոշ հայտնի փորձագետներ նաև մեկ այլ կարևոր տարբերություն են առանձնացնում՝ ասելով, որ Կոսովոն կարողացել է հասնել միջազգային ճանաչման, որովհետև փաստացի անկախ է թե՛ Սերբիայից և թե՛ Ալբանիայից։ Մինչդեռ Արցախի Հանրապետությունը, որքան էլ հայտարարում ենք, որ անկախ պետություն է, այնուամենայնիվ, փաստացի Հայաստանի «արդյունավետ վերահսկողության» տակ է։ Եվ աշխարհը շատ լավ սա հասկանում է։ Այս տեսակետի կողմնակիցներից է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Արա Պապյանը։

Ստորև ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Արա Պապյանի հետ այս թեմայի շուրջ։

– Պարոն Պապյան, Կոսովոյի անկախության չեղարկումների այս շքերթն ինչ-որ նոր գործընթա՞ց է։ Դա որքանո՞վ կարող է ազդել Ղարաբաղի հարցի վրա և ի՞նչ հետևությունների տեղիք է տալիս մեզ համար։

– Ես չեմ կարծում, թե դա Ղարաբաղի հարցի վրա որևէ ազդեցություն կունենա, որովհետև ակնհայտ է, որ բոլոր հակամարտությունները դիտարկվում են առանձին, և ոչ միայն Կոսովոյի, այլև ավելի փոքր թվով երկրների կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չնպաստեց Արցախի միջազգային ճանաչման առաջմղմանը։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա քանի որ դե ֆակտո ճանաչումը շրջելի տարբերակներից է, կարծում եմ՝ քաղաքական ինչ-ինչ շահերից ելնելով՝ մի քանի երկիր որոշել են չեղարկել իրենց ճանաչումը։ Կարելի է ենթադրել, որ ռուսներն են փորձում ինչ-որ ազդեցություն բանեցնել, բայց դա զուտ ենթադրության ոլորտից է։ Այնպես որ՝ նման նախադեպեր եղել են միջազգային հարաբերությունների մեջ։ Սա նորություն չէ։

– Այս դեպքում թերևս ավելի կարևոր է ոչ թե հնարավոր ազդեցություն, այլ այն, որ սա շատ լավ առիթ է ևս մեկ անգամ խոսելու Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքականության մասին։

– Բայց ես դեմ եմ դրան։ Ինչո՞ւ եմ ես դեմ․ սա ցույց տվեց, որ այդ անկախությունը գրեթե ոչինչ չարժեցող մի բան է։ Նախ, անկախության ճանաչումը շատ ավելի դժվար պրոցես է, որովհետև դա վերաբերում է այնպիսի երկրների, որոնք, այսպես ասած, «սեպարատիստների» խնդիր ունեն։ Նոր պետության ստեղծումը բոլորին է վերաբերում։ Իսկ սահմանների փոփոխությունը վերաբերում է սահմանակից երկրներին դրա համար։ Միացումը ավելի հեշտ է և ճիշտ է։ Թե ինչու է հեշտ՝ ասացի։ Ճիշտ է նաև այն առումով, որ եթե միացնում ես՝ դա, ըստ էության, անշրջելի է, որևէ երկրի ճանաչումը անհրաժեշտ չէ։ Իսկ այս նույն զարգացումները ցույց են տալիս, որ մենք կարող ենք ջանքեր գործադրել, որոշ երկրներ ճանաչեն, որը ևս ոչինչ չի տա Արցախին, քանի որ ճանաչված երկրի վրա էլ են հարձակվում․ նույնիսկ եթե Ադրբեջանը ճանաչի՝ կրկին կարող է հարձակվել, դա խնդիր չէ․․․ Բայց այդ ջանքերը կարող են ի դերև դառնալ այն պատճառով, որ նախադեպը, տվյալ պարագայում՝ Կոսովոյինը, ավելի թարմացվում է։

– Կոսովոն ճանաչել է 109 երկիր։ Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի որևէ սուբյեկտ չի ճանաչել։ Ինչո՞ւ։

– Ես առիթ ունեցել եմ ասելու․ որպեսզի որևէ մի երկրի անկախությունը ճանաչվի, այդ երկիրը պիտի լինի անկախ, դե ֆակտո անկախ։ Կոսովոն անկախ էր, նա Ալբանիայի ազդեցության տակ չէր գտնվում, և բոլորը դրա մասին գիտեն։ Իսկ Արցախի պարագայում բոլորը գիտեն, որ Արցախը Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, «effective control»-ի՝ «լիակատար հսկողության» տակ է։ Դա միջազգային հասկացություն է։ Հետևաբար, երբ ասում են՝ «անկախ Արցախ», դա սուտ է։ Իսկ միջազգային իրավունքում սուտը հեշտ չի անցկացնել։

Նույնիսկ ուրիշ խնդիր կա։ Կոսովոյի պարագայում, նախ, իսկապես ցեղասպանության խնդիրը կար և ճանաչման միջոցով փորձ էր արվում դա կանխել, և ամենակարևոր հարցը՝ այդ քայլն իրականացնելը Սերբիային պատժելու միջոց էր՝ որպես Ռուսաստանի դաշնակցի։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմնական ճանաչողներն այն երկրներն են, որոնք արևմտյան ազդեցության տակ են։ Օրինակ, մենք չենք ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Չենք ճանաչել ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում նախադեպ ստեղծել, այլ որ Ռուսաստանը չի ուզել։ Սա է ամբողջ իրականությունը։

– Ամեն դեպքում Արցախի միջազգայի ճանաչմանը հետամուտ լինելը շարունակում է մնալ Երևանի պաշտոնական քաղաքականությունը, այդպես չէ՞։

– Այո, ցավոք, դա է այսօր մեր իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, որովհետև սա իներցիոն քաղաքականություն է։ Բայց երբ հարց ես տալիս ճանաչման կողմնակիցներին՝ միջազգային իրավունքի ի՞նչ սկզբունքի հիման վրա պիտի ճանաչվի Արցախի Հանրապետությունը, նրանք ասում են՝ ինքնորոշում։ Այդ դեպքում ասում ես՝ ինքնորոշումը կարող է վերաբերել ԼՂԻՄ-ի սահմաններին։ Այդ դեպքում ո՞նց ենք հիմնավորում մյուս տարածքների հարցը։ Դրա պատասխանը չկա։ Իսկ այդ պարագայում բոլորին հասկանալի է՝ եթե անգամ Արցախի անկախությունը ճանաչվի ԼՂԻՄ-ի սահմաններում, միևնույն է, 7 շրջանները պիտի տրվի Ադրբեջանին։ Իսկ այդ դեպքում անկախությունը ընդհանրապես դառնում է գլխացավանք, որովհետև այդ անկախությունը պարզապես պահել չի լինի։

–  Բայց չէ՞ որ միջազգային իրավունքը այլ մեխանիզմ չի առաջարկում։ Օրինակ, Վազգեն Մանուկյանը վերջերս խոսել էր դրա մասին՝ ասելով, որ թեև Արցախյան շարժումը սկսվել էր Արցախի և Հայաստանի վերամիավորման գաղափարով, այդուհանդերձ, «այն պահից, երբ Ղարաբաղյան հարցը դարձավ միջազգային քաղաքականության խնդիր, և միջազգային հանրությունը սկսեց զբաղվել այդ խնդրով, արդեն հասկանալի դարձավ, որ միայն պատմական փաստարկները և գերագույն խորհուրդների որոշումները դեռ բավարար չեն վերամիավորման համար»։ Եվ ինչ-որ պահից սկսած՝ մեր կողմից պրոցեսը բաժանվեց երկու փուլի․ «Սխեման հետևյալն էր․ առաջին փուլում, օգտվելով ժողովրդի ինքնորոշման իրավունքից և Խորհրդային միության Սահմանադրությունից, Արցախը դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակում է իր անկախությունը (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերի ինքնորոշման իրավունքով անկախություն էին ստացել տասնյակ աֆրիկյան և ասիական պետություններ, ինչը հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից), որից հետո, արդեն իբրև երկու անկախ պետություններ, Հայաստանն ու Արցախը վերամիավորվում են»։

– Ո՞վ ասաց, որ այլ մեխանիզմներ չկան։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը շատ ավելի հին և հզոր սկզբունք է, քան ինքնորոշումը։ Եթե մենք ընդունում ենք, որ կոնֆլիկտը ծագել է 1988 թ․-ին և Ղարաբաղը, շեշտում եմ, ՕՐԻՆԱՊԵՍ գտնվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական ենթակայության տակ (ոչ թե կազմում, այլ զուտ վարչական ենթակայության տակ),  ապա այդ դեպքում ինքնորոշումն է։ Բայց եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն առաջացել է այդ երեք հանրապետությունների սկզբնավորման պահին, ինչն, իմիջիայլոց, ամրագրված է Ազգերի լիգայի որոշումներում, ապա Ազգերի լիգայի խորհուրդը, որը եղել է բարձրագույն մարմինը, այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համարժեքը, հստակ առաջարկություն է արել սահմանների վերաբերյալ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է, այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք Ազգերի լիգայի զեկույց-առաջարկը ստորադասում Բոլշևիկյան կուսակցության Կավբյուրոյի որոշմանը և ներքին վարչական սահմաններին։

Վազգեն Մանուկյանի ասածը ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը այդ 70 տարիներին լիներ անկախ պետություն, և Լեռնային Ղարաբաղը ճանաչված լիներ որպես անկախ Ադրբեջանի մաս։ Բայց նման բան երբևէ չի եղել։ Դա եղել է զուտ օկուպացիայի շրջան, հիմա էլ դեօկուպացիայի պրոցեսն է ընթանում։

– Բայց որևէ մեկը դրա մասին չի խոսում, դա չի շեշտվում, և Դուք գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սեպտեմբերի 2-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Արցախը անկախացել է Ադրբեջանական ԽՍՀ-ից։ Այսինքն՝ խորհրդային Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի միացման որոշման անօրինականության հարցն էլ նույնիսկ չեն բարձրացնում։ Իսկ Դուք ասում եք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման շրջանակներում լուծենք հարցը։

– Չէ, նախ, մի ասեք՝ ոչ ոք չի բարձրացնում։ Ես բարձրացնում եմ։ Երկրորդը, իրենք 25-30 տարի խոսում են ինքնորոշման մասին, ևս մի 30 տարի էլ կարող են խոսել, բայց ես կարող եմ միանշանակորեն ասել՝ քանի դեռ այս իրավական և փաստական հիմքն է դրված Արցախի հարցի լուծման հիմքում, այս հարցը լուծում չունի, որովհետև եթե հարցը լուծվի այն տարբերակով, որ մենք հանձնենք 7 շրջանները և լավագույն դեպքում ունենանք ԼՂԻՄ՝ թեկուզ անկախ, այդ դեպքում չենք կարողանալու պահենք այդ շրջանը։ Ինչպե՞ս ենք պահում այդ 4,5 հազար քառ/կմ տարածքը՝ շրջապատված Ադրբեջանով։ Որևէ մեկը դա պատկերացնո՞ւմ է, թե՞ թվում է, որ կարելի է զուտ թուղթ ստորագրել, և ամեն ինչ լավ կլինի։ Այսօր կարելի է համաձայնագիր ստորագրել, Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, ինչը բացառվում է, և 5 տարի հետո կրկին հարձակվի Արցախի վրա։ Ի՞նչն է խանգարում։ Թուրքիան զորք չի՞ մտցրել Սիրիա, կամ Իրաքը չի՞ հարձակվել Քուվեյթի վրա, կամ այսօր իրար վրա չե՞ն հարձակվում ճանաչած պետությունները։

Հետևաբար, միացման ճանապարհով գնալու խնդիրը միայն այն չէ, որ դա ավելի հեշտ է, այլ որովհետև ավելի ճիշտ է։ Դա միակ տարբերակն է, որը հնարավորություն կտա ներկա սահմանները պահել։ Իսկ ներկա սահմանները քիչ թե շատ պաշտպանելի սահմաններն են։ Չեմ ասում՝ բացարձակ պաշտպանելի են, կամ ռազմական խնդիրներ չեն լինելու։ Այդ ամենը լինելու է։ Բայց համեմատության մեջ սա շատ ավելի լավ սահմաններ է։ Սա երեք անգամ ավելի կարճ ռազմաճակատային գիծ է՝ գումարած առնվազն երկու ճանապարհ դեպի Արցախ։ Նաև Իրանի կողմից մենք վտանգ չենք տեսնում։ Իսկ ինքնորոշման ճանապարհով մենք ունենում ենք հավերժական պատերազմի տեսլականը մեր առջև։

– Նույնիսկ եթե Արցախի անկախ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվի՝ համոզվա՞ծ եք, որ Արցախը կվերամիավորվի Հայաստանի հետ։ Թե՞ կմնա որպես անկախ պետություն։ Ի դեպ, Հայաստանում շատերը նորմալ են նայում դրան, ասում են՝ իսկ ի՞նչ է եղել, երկու անկախ հայկական պետություն, ի՞նչ խնդիր կա։

– Նախ, ասեմ՝ «երկու հայկական պետությունը» երկու գերմանական պետությունը չէ, այսինքն՝ մեծ Գերմանիան և Ավստրիան։ Սա փոքր Հայաստան է և միկրոպետություն Արցախը։ Այստեղ զուտ ռեսուրսների խնդիր կա։ Մենք ունենում ենք երկու ոչ կենսունակ պետություն։

Երկրորդը, երկու հայկական պետությունները կարող են իրար դեմ պատերազմել, կարող են ունենալ տարբեր շահեր՝ ինչպես մենք տեսնում ենք երկու և ավելի արաբական պետությունների պարագայում, երկու Կորեաների պարագայում։ Այսինքն՝ էթնիկ խնդիրը որևէ բան չէ։ Ես չեմ ուզում իմ ազգակիցների դեմ պատերազմ մղել։ Իսկ դա կարելի հեշտությամբ կազմակերպել, որովհետև Արցախը շատ հանգիստ կդառնա գործիք Ռուսաստանի ձեռքին՝ Հայաստանի գլխին պարբերաբար խփելու համար։

Երրորդը, եթե նույնիսկ Արցախը միջազգայնորեն ճանաչվի և կայանա որպես անկախ պետություն, ինչն, իհարկե, անհնար է, ես չեմ հավատում, որ նա երբևէ միանա Հայաստանին, որովհետև նորագույն պատմության մեջ մենք նման դեպք չունենք։ Մենք չունենք Մոլդովոյի միացումը Ռումինիային, մենք չունենք նույն Ավստրիայի, Լիխտեյնշտեյնի կամ Շվեյցարիայի միացումը Գերմանիային։ Շվեյցարիան 62-63 տոկոսով գերմանական պետություն է։ Նման բան չի եղել։ Ինչի՞ պիտի այստեղ լինի և ինչպե՞ս պիտի լինի։ Պետությունը էթնիկ գաղափարախոսության վրա չի կայանում երբևէ։ Պետությունը քաղաքացիություն է։

Այստեղ ուրիշ խնդիր է առաջանում։ Եթե հիմա ոմանք համարում են, որ Արցախը անկախ է, – ես համարում եմ, որ ՀՀ-ի մաս է, – այդ դեպքում այդ անկախ երկրում ապրող քաղաքացիները ինչի՞ հիման վրա են ստանում ՀՀ  անձնագիր։ Մեր Անկախության հռչակագրի 4-րդ կետում հստակ գրած է, որ ՀՀ տարածքում ապրող քաղաքացիները ստանում են ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք։ Դա նշանակում է, որ եթե մենք անձնագիր ենք տալիս նաև այնտեղ, և նրանք անհատապես չեն դիմում, որ իրենց քաղաքացիություն շնորհվի, այլ «Ipso facto» ստանում են քաղաքացիությունը, նշանակում է, որ մենք ճանաչում ենք, որ իրենք ՀՀ քաղաքացի են։ Հակառակ դեպքում չենք կարող տալ։

Նույնը վերաբերում է բանակին։ Մեր զորակոչիկին, Շենգավիթից, Չարբախից զորակոչելով, ինչի՞ հիման վրա ենք տանում Մարտունի կամ Մարտակերտ ծառայելու, եթե Արցախը ՀՀ-ի մաս չէ։ Կա՛մ պիտի լինի երկկողմ միջպետական պայմանագիր, որի հիման վրա զորքերդ տանես օտար երկիր, կա՛մ պիտի դա ճանաչես որպես քո երկրի և զորքեր այնտեղ ուղարկես։ Նմանատիպ բազում օրինակներ կան՝ սկսած ավտոմեքենաների համարներից, բուհերում կրթաթոշակներ տրամադրելուց, հիվանդանոցային գներից և այլն։ Այս ամբողջը կատարվում է, որովհետև Արցախը ՀՀ-ի մաս է։ Հակառակ դեպքում այս ամենը չէր կարող լինել։

– Այսպիսով, Դուք ասում եք, թե որպեսզի Արցախը կամ որևէ սուբյեկտ ճանաչվի միջազգայնորեն, նա պիտի լինի ինքնաբավ պետություն՝ ինչպես, օրինակ, Կոսովոն կամ Ավստրիան, արաբական երկրները։

– Այո, նա պիտի չլինի որևէ երկրի «լիակատար հսկողության» տակ։ Ես կարող եմ վկայակոչել «Չիրագովն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատական գործը, որը վերաբերում է Քարվաճառի տարածքին, երբ դատարանը հստակ որոշեց, որ պատասխանողը ՀՀ-ն է, ոչ թե ԼՂՀ-ն, որովհետև այդ ամբողջ տարածքը ՀՀ-ի «effective control»-ի տակ է գտնվում։ Այսինքն՝ անգամ դատական վճիռներ կան դրա վերաբերյալ։ Իսկ Մենք ուզում ենք ինչ-որ ձևով մարդկանց խաբելով առաջ գնալ։ Չի՛ լինում այդպես։ Դա շատ հին և սխալ մոտեցում է, որ դիվանագիտությունը ինչ-որ խաբեություն է։ Դիվանագիտությունը հստակ շահերի բարձրաձայնում է, արձանագրում է, երբ դիմացինը հասկանում, ընդունում է կամ էլ չի հասկանում և չի ընդունում։ 21-րդ դարում «շուստրիությունը» չի անցնում։

Հղումներ՝

[1] Կոսովոյի Հանրապետության տարածքը կազմում է 10, 887 քառ/կմ, բնակչության թիվը՝ 1 մլն 809 հազար 280 մարդ (2019 թ․ տվյալներով)։

[2] Տե՛ս՝ «Ադրբեջանի նպատակը հայությանը բնաջնջելն է». Ֆ. Գալֆայանը առաջարկում է իրավական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում