Thursday, 18 04 2024
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
09:21
Auto Draft
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ

Ինչ է նշանակում Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Կոսովոյի ԱԳ նախարարի հետ. ՀՀ-ն կճանաչի՞ Կոսովոն

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Խոջայի հետ Կոսովոյի դե ֆակտո ճանաչում է, կարծում է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետն այսպես մեկնաբանեց Հայաստանի և Կոսովոյի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Նախարարները հանդիպել են նախորդ շաբաթ Անտանանարիվու քաղաքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական խորհրդի շրջանակներում՝ կարևորելով «պարբերական հանդիպումների անցկացումը միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու և երկխոսությունը տարբեր հարցերի շուրջ շարունակելու նպատակով», տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ու թեև սա առաջին հանդիպումը չէ Հայաստանի և Կոսովոյի դիվանագետների միջև (Նալբանդյանը և Խոջան հանդիպել էին նաև ս.թ. սեպտեմբերին Նյու Յորք քաղաքում), այնուամենայնիվ՝ հանդիպման փաստն ինքնին չափազանց ուշագրավ է՝ հաշվի առնելով Կոսովոյի նշանակությունը էթնո-քաղաքական կոնֆլիկտների պատմության մեջ և այն փաստը, որ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի նորանկախ Հանրապետությունը:

Կոսովոյի հիմնախնդիրը

 Կոսովոյի հիմնախնդրի էությունը նախկին Հարավսլավիայի այդ շրջանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը կազմող էթնիկ ալբանացիների հակամարտությունն է սերբերի հետ, ալբանացիների պայքարը ներկայիս Սերբիայի (1990-ականներին՝ Հարավսլավիայի Միացյալ Հանրապետության) կազմից դուրս անկախ պետություն ստեղծելու համար: Կոսովոյի ալբանացիները դեռ 1991-ին անկախության հանրաքվե են անցկացրել Կոսովոյի ինքնավար շրջանի տարածքում, որին հաջորդել է զինված հակամարտությունը սերբերի հետ 1990-ական թթ.: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, և ըստ այդ երկրի Սահմանադրության՝ Կոսովոյի շրջանը Սերբիայի Հանրապետության մի մասն է:

2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը Կոսովոն հռչակել է անկախ պետություն, որով փաստացի սկիզբ է դրվել Կոսովոյի միջազգային ճանաչմանը: 2008-ից մինչ օրս Կոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 109-ը՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, մյուս երկու մշտական անդամները՝ Ռուսաստանը և Չինաստանը, չեն ճանաչել Կոսովոյի Հանրապետությունը: Հայաստանը Կոսովոն չճանաչած պետությունների շարքում է՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և տասնյակ այլ պետությունների հետ միասին:

Ղարաբաղյան համատեքստը

Այսպիսով, Կոսովոն անկախացել է ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա, որը օրինական է ճանաչվել նաև միջազգային իրավունքի տեսանկյունից. 2010 թ․ հուլիսին Հաագայի միջազգային դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:

Կոսովոյի հիմնախնդրի հիմնական նշանակությունը մեզ համար՝ Կոսովոյի անկախացման նախադեպն է, որը դիտարկվում է Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման հնարավոր ճանապարհներից կամ տարբերակներից մեկը, և շատ փորձագետների համոզմամբ՝ այն, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե զգալիորեն, համապատասխանում է հայկական շահերին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական տեսլականին:

Իհարկե, ինչպես Կոսովոյի ու Ղարաբաղի, այնպես էլ ցանկացած այլ կոնֆլիկտի պարագայում՝ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, առանձնահատկություններ ու տարբերություններ: Ամեն դեպքում, չնայած Կոսովոյի և ղարաբաղյան խնդրի զգալի ընդհանրությանը՝ պաշտոնական Երևանը առայժմ չի ճանաչել Կոսովոն՝ որպես պետություն: Ըստ էության, նույն դիրքորոշումն ունի նաև պաշտոնական Ստեփանակերտը: Իր հերթին՝ Կոսովոն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բայց հայկական կողմի վերջին շփումները Կոսովոյի ներկայացուցիչների հետ կարող են էապես փոխել իրավիճակը՝ ի հայտ բերելով նոր հնարավոր միտումներ ու շեշտադրումներ պաշտոնական Երևանի մոտեցումներում՝ Կոսովոյի հանդեպ, իսկ ավելի լայն իմաստով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի ռազմավարության մեջ:

Արևմտամետի ու ռուսամետի բաժանանար գիծը

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը առաջին հերթին արձանագրում է՝ միայն հանդիպման փաստը խիստ հատկանշական է: Ըստ նրա՝ Հայաստանը սրանով փաստացի ճանաչում է Կոսովոն:

«Լուրջ բան է, բավական լուրջ սիմվոլիկա է իր մեջ պարունակում: Կարելի է ասել՝ սա դե ֆակտո ճանաչում է: Նաև սրան գումարենք Կիսելյովի հարցազրույցում Սերժ Սարգսյանի նշած մեկ այլ ուշագրավ նրբերանգ. երբ նա մեկնաբանում է տարածքային ամբողջականության սկզբունքը, բառացիորեն վկայակոչում է Կոսովոյի գործով Հաագայի միջազգային դատարանի որոշումը»,- մեզ հետ զրույցում նշեց փորձագետը:

 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հանդիպումը նախաձեռնել Կոսովոն, որը ձգտում է դառնալ ՄԱԿ-ի անդամ և լիարժեքորեն ճանաչված պետություն, ուստի աշխատում է Կոսովոն չճանաչած պետությունների հետ:

Բայց Հայաստանի քաղաքականության տեսանկյունից՝ քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմը համաձայնել է այդ հանդիպմանը՝ Արևմուտքին քաղաքական ազդակներ ուղարկելու նպատակով: Կառավարությունը ձգտում է ֆինանսներ և ներդրումներ բերել Հայաստան Արևմուտքից, և հասկացնում է ամերիկացիներին ու եվրոպացիներին, որ պատրաստ է Ռուսաստանից ինքնուրույն գործել Կոսովոյի հարցում:

«Կարծում եմ՝ Հայաստանը համաձայնեց հանդիպել նաև այն պատճառով, որ Հայաստանը տնտեսական, ֆինանսական աջակցության, դրսից փող բերելու, ներդրումների կարիք ունի: Ես չեմ բացառում, որ դա ուղերձ էր Արևմուտքին, որ տեսեք, մենք լսում ենք Կոսովոյին, գուցե նույնիսկ ճանաչենք: Աջակցեք մեզ, տեսեք՝ մենք այս հարցում ինքնուրույն քայլ ենք անում»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ Հայաստանը կարո՞ղ է փոխել իր շեշտադրումները ղարաբաղյան խնդրի լուծման ռազմավարության մեջ՝ Կոսովոն ընտրելով որպես հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհ:

Պատասխանելով հարցադրմանը՝ Ստեփան Գրիգորյանը նշում է արցախյան հարցի և Կոսովոյի նմանություններն ու տարբերությունները՝ ամեն դեպքում արձանագրելով, որ երկու ժողովուրդներն էլ ձգտում են անկախանալ ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ Կոսովոն դրա դասական օրինակն է. «Կոսովոն դասական օրինակ է, թե ինչպես է ազգը անկախանում՝ օգտագործելով ինքնորոշման իրավունքը: Ի վերջո, Կոսովոյի ալբանացին այդ տարածք եկած ժողովուրդ է, բայց նրանք մեծամասնություն կազմեցին, հանրաքվե անկացրեցին և բարձրացրեցին Սերբիայից անկախանալու հարցը: Աշխարհի մեծ մասն ընդունել է դա»:

Ի տարբերություն Արցախի՝ Կոսովոյի ալբանացիներն, իհարկե, բնիկ ժողովուրդ չեն այս տարածքում, և չի կարելի ասել, թե Կոսովոն նրանց պատմական տարածքն է և նրանք վերջին 2-3 հազար տարիներին ապրել են այդ տարածքում:

Մյուս՝ ավելի կարևոր տարբերությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն Կոսովոյի, չի ստացել և չի ստանում համաշխարհային գերտերություններից կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններից որևէ մեկի ուղղակի աջակցությունն ու հովանավորությունը, մինչդեռ հայտնի է, որ Կոսովոն անկախացել ու միջազգայնորեն ճանաչվել է գլխավորապես Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի աջակության շնորհիվ: Հետևաբար աշխարհաքաղաքական գործոնը կարևորագույն, եթե չասենք՝ վճռական դեր է խաղացել Կոսովոյի հիմնախնդրի լուծման հարցում:

«Կոսովոն ու Ղարաբաղը շատ նման են: Նման են նաև նրանով, որ կենտրոնը, Ղարաբաղի դեպքում՝ Բաքուն, Կոսովոյի դեպքում՝ Բելգրադը, դեմ է, որ տվյալ շրջանը անջատվի: Բայց կա մի մեծ տարբերություն. ներեցեք, Կոսովոն աշխարհագրորեն գտնվում է Եվրոպայում, Արևմուտքի մի մասն է, և քանի որ Սերբիան շատ ռուսամետ քաղաքականություն էր վարում, բացի այդ՝ Կոսովոյի ժողովուրդն իրոք կողմնորոշվում էր, այդ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, որոշեց ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ուրեմն այստեղ ինքնորոշման իրավունքին գումարվեց նաև աշխարհագրությունը, շահերի վերադասավորումը տեղի ունեցավ այնպես, որ դա աշխատեց հօգուտ Կոսովոյի ալբանացիների»:

Միանշանակ ոչինչ չկա

Իհարկե, առայժմ դժվար է հեռուն գնացող հետևություններ անել, բայց ակնհայտ է մի բան, որ Հայաստանի և Կոսովոյի դիվանագիտական շփումների փաստը շատ բան կարող է փոխել առնվազն հանրային և միջազգային ընկալումներում: Խոսքն առաջին հերթին Արևմուտքի և արևմտյան հանրության ընկալումների մասին է: Ավելի պարզ ասած՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, ըստ էության, դիտվում են որպես ռուսամետ կողմնորոշում ունեցող կառավարություններ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, դիվանագիտական ներկայացուցիչների հայտնած մի շարք դիրքորոշումներ ու գործողություններ միջազգային հարթակներում միայն ու միայն ամրապնդել են այդ համոզմունքը Արևմուտքում: Հիշենք թեկուզ Հայաստանի քվեարկությունները Ղրիմի հարցով Ուկրաինայի ներկայացրած բանաձևերի դեմ, կամ Ստեփանակերտում արցախյան իշխանությունների կազմակերպած տոնախմբությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առիթով: Կոսովոյի անկախացման կամ միջազգային ճանաչման կապակցությամբ նմանատիպ ոգևորություն երբևէ չի նկատվել Արցախում:

Շատ մեկնաբաններ կարող են ասել, որ պաշտոնական Երևանը դեմ է քվեարկել Ուկրաինայի բանաձևերին ոչ թե Մոսկվային հաճոյանալու նպատակով, այլ ելնելով իր հստակ օրակարգից և ինքնորոշման իրավունքի հանդեպ իր սկզբունքային դիրքորոշումից, կամ թեկուզ՝ Ուկրաինային ադրբեջանամետ պահվածքի համար փոխադարձ վերաբերմունք ցույց տալու համար: Դա, իհարկե, այլ հարց է: Մեկ այլ հարց է այն, թե ինչպե՞ս է դա գնահատվում և ընկալվում առանցքային երկրների մայրաքաղաքներում:

Յուրաքանչյուր կոնֆլիկտ, ինչպես նշեցինք վերևում, ունի իր առանձնահատկությունները և ըստ էության՝ դրանցից յուրաքանչյուրը կարգավորվում կամ լուծվում է յուրովի՝ տարբեր ճանապարհներով, չափանիշներով ու սկզբունքներով: Եվ այս առումով՝ Կոսովոյի հակամարտության կարգավորման տարբերակը պարտադիր ու անվիճելի չէ մեզ համար՝ ղարաբաղյան խնդրի տեսանկյունից, բայց այդ հակամարտության լուծման շատ տարրեր ու մեխանիզմներ կարող են ուսանելի և օգտակար լինել Հայաստանի ու Արցախի համար՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական ու արդար լուծման ճանապարհին: Համենայն դեպս, գլխավոր դասն այն է, որ ազգերի ինքնորոշմամբ հիմնախնդիրը չափազանց դժվար է լուծել՝ առանց աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների և առանց նշված տերություններից գոնե մեկի միակողմանի ու ակնհայտ աջակցությունը կամ հովանավորությունը ստանալու: Նմանատիպ հեռանկար առայժմ, ցավոք, չի դիտվում Լեռնային Ղարաբաղի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում