ԱՄՆ-ի պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական Է տվել այն աշխատակիցներին պաշտպանելու Մայքլ Փոմպեոյի անկարողության պատճառով, որոնք կապված Է Ուկրաինայի գործի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Նրա տվյալներով՝ Մաքքինլին հիասթափված Էր պետքարտուղարի կողմից այն դիվանագետներին ցուցաբերված անբավարար աջակցությունից, որոնք կապված Էին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի իշխանությունների վրա իբր գործադրված ճնշման գործի հետ եւ ցուցմունքներ տալու Էին կանչվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում:
Մաքքինլին առանձնապես անհանգստացած Էր Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնաթողությունից այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները նրան մեղադրեցին կառավարության նկատմամբ լոյալ չլինելու մեջ: Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այն ժամանակ հայտարարել Էր, որ ԱՄՆ-ի նախագահը Փոմպեոյին խնդրել Էր նրան հեռացնել պաշտոնից:
Մայքլ Մաքքինլին ուղղակիորեն կապված չԷր Ուկրաինայի օրակարգի հետ: Տարբեր ժամանակներում նա ԱՄՆ-ի դեսպանն Է եղել Աֆղանստանում, Կոլումբիայում, Պերուում եւ Բրազիլիայում: Վերջին ժամանակներս նա զբաղվում Էր Էր Վենեսուելայի, Մեքսիկայի եւ Աֆղանստանի հետ միջազգային հարաբերություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: