Monday, 13 05 2024
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Վիտալի Բալասանյանն անհեթեթ բոցեր է արել, խորհուրդ կտամ հումորով վերաբերվել՝ նախկինների մուտքը փակված է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ հռչակելու մասին մի հայտարարություն տարածվեց, որին միացել են գործիչներ նաև Արցախից։ Ի՞նչ տեսակետ ունեք այդ հայտարարության մասին  և արդյո՞ք կարծում եք, որ նրա անազատության մեջ գտնվելը իսկապես վտանգ է ներկայացնում հայկական երկու պետությունների անվտանգությանը։

Ես կարծում եմ, որ ճիշտ հակառակն է՝ ազգային անվտանգությունը խաթարվում է, երբ մանավանդ Արցախից աջակցություն են հայտնում։ Ես դա խստիվ դատապարտում եմ, դա քարոզչություն է՝ ուղղված հանցագործությունների պարտակմանը։ Այդ անձինք պետք է պատասխանատվության կանչվեն, ու բոլորս պետք է իմանանք, թե նրանք ՀՀ նախկին իշխանությունների  հետ միասին որքանո՞վ են մասնակցել բռնություններին, ընտրությունների կեղծմանը, սպանություններին, հատկապես Մարտի 1-ի ոճրագործության մեջ այդ անձինք որքանո՞վ են ներգրավված եղել։ Կամ եթե միայն սպասարկու են եղել, ըստ իս՝ ավտոմատ կերպով դառնում են հանցակից։ Ես չգիտեմ, թե Արցախից կոնկրետ ովքեր են միացել, այդուհանդերձ կհորդորեի, որ զերծ մնան այդպիսի հայտարարություններից։

– Վիտալի Բալասանյան, Ժաննա Գալստյան։

– Ես կհորդորեի նրանց չանել նման բաներ, որովհետև դա իսկապես ազգային անվտանգության խաթարում է։ Եթե չեն համաձայնում, ես կհրավիրեի բոլոր այդ պաշտպանողներին կլոր սեղանի շուրջ, որտեղ ես իրենց կապացուցեմ, որ հանցագործներին չի կարելի հովանավորել։

– Կարծում եք՝ Քոչարյանը դեռ փորձում է Արցախի  որոշ գործիչների օգտագործե՞լ իր ռևանշիստական նպատակների համար։

Ամեն ինչ կարող է լինել, միայն ռևանշիզմը չէ, արջի ծառայության մատուցման նման մի բան է։ Շատ անձնավորություններ կան, որոնք ուղիղ թելերով շատ հարցերով կապված են Ռոբերտ Քոչարյանի հետ։

– Վիտալի Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն է՞լ են այդ կոնտեքստի մեջ տեղավորվում։ Նա նախ պահանջում էր ՀՀ վարչապետի հրաժարականը, իսկ հիմա ավելի հեռուն է գնացել՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է հնչեցնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իր այս հայտարարությունները։

Վիտալի Բալասանյանը մոլորության մեջ է։ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ստեփանակերտում և երևի թե ոգի է ներշնչել, ռևանշիզմի հնարավորություններ է հաղորդել նրանց, ու Վ. Բալասանյանն այդպես կոշտ արտահայտվել է։ Ես պարզապես խորհուրդ կտամ բոլորին նման երևույթներին արդեն իսկ  հումորով վերաբերվել, համարել անհեթեթ բոցեր։ Իմիջիայլոց, եթե նայեք՝ ֆեյսբուքով բոլորն արդեն հումորով են վերաբերվում։

– Այսինքն՝ մտահոգվելու առիթ չկա՞։

– Իհարկե չկա։ ՀՀ նախկին իշխանությունների քաղաքական մուտքն արդեն փակվել է։ Կհորդորեմ Բալասանյան Վիտալիին ձեռք քաշել այդ մտքից ու լծվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում