Դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը պետք է մերժվի։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։
«Ինքնաբացարկի փաստարկն առարկայազուրկ է և հիմնազուրկ։ Մենք չունենք որևէ փաստ, որ տեղի է գործերի համակարգչային բաշխման շրջանակներում տեղի է ունեցել այնպիսի միջամտություն, որի նպատական ի սկզբանե եղել է գործն այնպիսի դատավորի մակագրելը, որն արդար դատաքննության իրավունքի իրագործման ստանդարտներին ունենալու է կոնկրետ անհամապատասխանություն»,-ասաց Տիգրան Եգորյանը։
Վերջինս ընդգծեց, որ եթե նույնիսկ համակարգչային բաշխման գործընթացում որևէ տեսակի միջամտություն արձանագրվի, որն ուղղված է եղել օրինակ տվյալ դատարանում ընդգրկված դատավորների ծանրաբեռնվածության հաշվառմանը կամ դատավորների մոտ առկա այն իրավիճային հաշվառմանը, որոնք հետագայում պետք է նպաստեին գործի արդյունավետ և ժամանակին քննության իրավունքի ապահովմանը, այս պարագայում տուժողների իրավահաջորդներիկ ներկայացուցչի կարծիքով չի կարող դիտարկվել արդար դատաքննության իրավունքի խախտում։