Դոնեցկում ռուսամետ հանրահավաքի մասնակիցները Ռուսաստանի դրոշներ են բարձրացրել շրջանի վարչակազմի շենքին՝ մինչ այդ հանելով Ուկրաինայի պետական դրոշը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ներկայումս շենքում կա մի քանի տասնյակ ակտիվիստ, որոնք ներս են մտել կոտրած լուսամուտներից։
Մոտավորապես 150 ցուցարար կա վարչակազմի ներքին բակում։ Նրանք բացականչում են՝ «Ղրիմ-Դոնբաս-Ռուսաստան»։
Մի քանի հազար ցուցարար էլ դրոշներով, պաստառներով ու գեորգիևյան ժապավեններով շենքի առջևի հրապարակում են։
Այդտեղ են բերվել մի քանի հարյուր իրավապահներ։









































