Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում այսօր «Էվերթոն»-ը սեփական հարկի տակ մրցեց «Արսենալ»-ի հետ:
Դաշտի տերերը վստահ հաղթանակ տոնեցին` լոնդոնյան ակումբի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: Գոլերի հեղինակներ դարձան Սթիվեն Նայսմիթը, Ռոմելու Լուկակուն, ինչպես նաև իր հաշվին ինքնագոլ գրանցեց հյուրերի կիսապաշտպան Միկել Արտետան:
«Էվերթոն» – «Արսենալ»` 3:0
1:0 Նայսմիթ (14’), 2:0 Լուկակու (34’), 3:0 Արտետա (61’, ինքն)




































