Կալիֆոռնիայի 62-ամյա բնակիչ Ջիմ Զեթզը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 4-րդ փուլում է: Տղամարդը վաղուց երազել է տեսնել իր միակ դստեր հարսանիքը, որը հիմա 11 տարեկան է: Իմանալով, որ ինքը չի ապրի մինչև դստեր չափահաս դառնալը՝ նա որոշել է իր աղջկա համար մինի-հարսանիք կազմակերպել՝ հայտնում է mirfactov.com-ը:
Դստեր՝ Ջոզիի 11-ամյակից մի քանի օր առաջ Ջիմը «հարսանեկան երեկույթ» է կազմակերպել, որի ընթացքում նշել են աղջկա տարեդարձն ու նրա համար մինի-հարսանիք կազմակերպել: 3 օրում Ջոզիի համար պատվիրվել է հարսանեկան տորթ, սպիտակ զգեստ, հրավիրվել են հյուրեր, պատրաստվել ուտեստներ, ծաղիկներ:
Հայրն ու դուստրն արցունքն աչքերին լսել են քահանայի «Ձեզ հայտարարում եմ հայր և դուստր» խոսքը:










































