Մի քանի տարի շարունակ երիտասարդ չինացի Չժուան Յուանը կողոպտել է իր հարևաններին, ինչի մասին անմիջապես իմանում էին նրա ծնողները: Այս մասին գրում է Mirfaktov-ը:
Ծնողները շատ անգամ են փորձել նրան բացատրել, որ իր այդ արարքով խայտառակում է ընտանիքին, բացի այդ՝ դրա պատճառով տղան կարող է բանտ նստել:
Սակայն հարևաններից մեկի հերթական բողոքից հետո ամուսինները դիմել են արմատական քայլերի՝ որպես պատիժ իրենց 24-ամյա որդուն կապելով շղթայով:
Ծնողներն այդ պատիժը շատ խիստ չեն համարում:















































