Ուկրաինացիների ավելի քան 50 տոկոսը ցանկանում է Ուկրաինան տեսնել ԵՄ-ում, իսկ 30 տոկոսից քիչ մասը կողմ է Մաքսային միություն մտնելուն: Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հետազոտության արդյունքները:
Ինչպե՞ս կքվեարկեք հանրաքվեի ժամանակ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելու համար՝ հարցին մասնակիցների 53 տոկոսը հայտարարել է, որ կաջակցի միացմանը, 28 տոկոսը դեմ է արտահայտվել ԵՄ-ին միացմանը, 11 տոկոսը դժվարացել է պատասխանել, 8 տոկոսը պատասխանել է, որ չի քվեարկի:
Իսկ Մաքսային միություն մտնելուն իրենց աջակցությունն է հայտնել հարցման մասնակիցների 28 տոկոսը, 51 տոկոսը հայտարարել է, որ դեմ կքվեարկի, 15 տոկոսը պատասխանել է, որ չի քվեարկի, իսկ 6 տոկոսը դեռևս չի կարող հստակ պատասխանել:










































