ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի ստեղծած դիմանկարների հավաքածուի ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 3-ը՝ հայտնում է The Independent-ը:
Նշվում է, որ «Առաջնորդ լինելու արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային 20 առաջնորդների դիմանկարներ, որոնց հետ Բուշն աշխատել է նախագահ եղած ժամանակ: Դիմանկարների շարքում են՝ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Թոնի Բլերի և այլոց դիմանկարները:
Բացի նկարներից՝ ցուցահանդեսում ներկայացված են Բուշի նախագահական գործունեության հետ կապված լուսանկարներ և այլ իրեր:









































