Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Արմեն Սաֆարյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Նոր Արեշի 50-ամյա բնակիչ Արմեն Սաֆարյանը 2013 թվականի դեկտեմբերին, գիշերային ժամերին Երևանի Արարատյան փողոցում կայանած, Իրանի քաղաքացիներին պատկանող բեռնատարներից գողացել է համապատասխանաբար 140, 140 և 100 լիտր դիզելային վառելիք:
Արմեն Սաֆարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:









































