Կանադացի կենսաինժեներները ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բարդի, որն ավելի հարմար է թղթի և կենսավառելիքի արտադրության համար՝ հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Science ամսագրին:
Հայտնում են, որ այդպիսի ծառից ավելի հեշտությամբ է ստացվում լիգնին (փայտաբամբակ), ինչը նպաստում է թղթի պատրաստման գործընթացի հեշտացմանը:
«Գիտնականները գտել և մեկուսացրել են գենը, որն ապահովում է լիգնինի պոլիմերի տարրալուծումը սովորական մոլեկուլների: Այդ գենը բարդու մեջ ներարկելու միջոցով հետազոտողներն արագ մասնատվող լիգնինով ծառ են ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գիտնականների պնդմամբ՝ գենետիկ մոդիֆիկացիան ոչ մի կերպ չի ազդել ծառի կենսագործունեության վրա:









































