Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Լարսի անցակետում 100-120 հազար ռուբլի կաշառք են պահանջում, ու շեշտը հայերիս վրա է դրված. Վարորդներն ահազանգում են

Արդեն 8-9 օր է՝ Վերին Լարսում խցանումներ են, ինչի պատճառով հսկայական երթեր են։ Հարյուրավոր բեռնատարներ՝ բեռնված տարբեր մթերքներով և այլ բեռներով, չեն կարողանում հատել սահմանը։ Ընդհանուր առմամբ անցակետը բաց է, սակայն խցանումներն առաջացել են այն պատճառով, որ անցակետում մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են ստուգում, որը վերջին օրերին ավելի մանրակրկիտ է արվում։ Հայ վարորդների խոսքով՝ անցակետում ստեղծված դժվարությունները արհեստականորեն են ստեղծվել, որպեսզի վարորդներից հավելյալ գումար կորզեն: Ըստ նրանց՝ ռուսական կողմը այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթում վարորդներից.

խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլև այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների։

«Արհեստական ձևով ռուսը խոչընդոտներ ա ստեղծում մեզ համար։ Ճիշտ ա, մյուսներից էլ են փող ուզում, բայց շեշտը մեզ՝ հայերիս վրա ա դրված։ Հիմնական պատճառաբանությունը բեռների քաշն ա։ Բայց Վրաստանից անցնում ենք, սաղ նորմալ ա լինում, ասենք՝ ցորենով բեռնված մեքենան պետք է 40 տոննա քաշ ունենա, 40 տոննայով գալիս հասնում ենք Լարս, ասում են՝ պերեգրուզ ա, բարձրացնում են կշեռքին, ինչ թիվ ուզում խփում են ու ասում են՝ պերեգրուզ ա, եթե ուզում եք անցնեք, պետք ա 100-125 հազար ռուբլի փող տաք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Լարսի անցակետից նոր վերադարձած վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ երբ իրենք անցակետի ռուս աշխատողներից հաշվեհամար են պահանջում, որպեսզի այդ գումարը փոխանցեն, պարզվում է, որ հաշվեհամարը պետական որևէ գերատեսչության հաշվեհամար չէ, այլ պարզապես մասնավոր, ինչ-որ մեկի բանկային հաշվեհամարը։

Վարորդի խոսքով՝ երբ իրենք հրաժարվում են վճարել այդ գումարը և պահանջում են ակտ կազմել՝ իբրև թե հայտնաբերված խախտման համար, մաքսատան աշխատողները հրաժարվում են ակտ կազմել, քանի որ հետո այն կարող է վիճարկվել, և պարզվի, որ այն օրինական չէ։

«Իրենք հրաժարվում են ակտ կազմել, չեն արձանագրում թղթի վրա ոչ մի բան, ու դա պարզ ապացույց ա, որ մեզանից կաշառք են պահանջում։ Ով ունի՝ տալիս ա, անցնում ա, բայց շատ վարորդներ էլ չունեն»,- ասաց հայ վարորդը՝ ավելացնելով, որ ռուս մաքսավորների պատճառաբանությունները այնքան ծիծաղելի են, որ իրենք դա մի քանի անգամ ապացուցել են։ Պայմանավորված կշեռքին են բարձրացրել դատարկ, չբեռնված բեռնատար։ Այդ պահին անցակետի աշխատողն արձանագրել է «պերեգռուզ», և պահանջել 120 հազար ռուբլի, որպեսզի թույլ տա մեքենան այդ վիճակում անցկացնել։ Երբ վարորդն ասել է, որ մեքենան դատարկ է, ինչպես կարող է կշեռքը գերբեռնված ցույց տալ, անցակետի աշխատողը պարզապես ներողություն է խնդրել թյուրիմացության համար»,- ասաց նա։

Բացի քաշի հետ կապված պատճառաբանություններից, հայ վարորդի խոսքով, երեկոյան 6-ից հետո ռուս աշխատողները փակում են անցակետը և հրաժարվում աշխատել, մինչդեռ նման գերծանրաբեռնված վիճակում և կուտակումների պայմաններում կրկնակի մեծ ծավալով է պետք աշխատել։ «Բացի էս ամենից, իրենք մարդիկ ունեն, ովքեր շրջում են անցակետի տարածքով և վարորդներին առաջարկում 3000-5000 ռուբլիով հերթն առաջ գցել։ Ով համաձայնում է, փողը տալիս է, էդ մարդիկ ճանապարհային ոստիկանության մեքենայով ուղեկցելով մեքենան՝ արտահերթ հասցնում են անցակետ, ինչն էլ հերթի մեջ սպասող մյուս մեքենաների վարորդների հետ վիճաբանության առարկա է դառնում, սկսում են քարերով հարվածել իրար: Սարսափելի վիճակ է։ Մեքենա կա, որ 7-10 օր է՝ կանգնած է անցակետում հերթի մեջ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Լարսում ստեղծված վիճակին երեկ արձագանքել էր նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ըստ նրա նախնական դիտարկման՝ խնդիրը բացառապես ռուսական կողմում է։ «Ռուսաստանցի սահմանապահները, մաքսավորները կամայականորեն միայն Հայաստանի գրանցում ունեցող բեռների և հայաստանցի վարորդների դեմ ընդգծված խտրական վերաբերմունք են հանդես բերում։ Ստեղծված իրավիճակն իհարկե սովորականներից չէ։ Լարսում ստեղծված իրադրությունը կարող է ազդել մեր երկրի ազգային անվտանգության մի քանի բաղադրիչների վրա, ուստի Հայաստանի կառավարության համապատասխան պատասխանատուները հերթապահ հայտարարություններից պետք է այս պահին հրաժարվեն և կենտրոնանան արագ, թեկուզև կարճաժամկետ լուծումներ գտնելու հնարավորությունների վրա։ Համոզված եմ, որ հիմնարար լուծումներ իսկապես կան, բայց երեսուն տարի մենք ոչ թե այս ռազմավարական կարևորության հարցը հիմնավորապես լուծելու խնդիր ենք հետապնդել, այլ ամեն անգամ խնդրի ի հայտ գալու հետ կարճաժամկետ հրդեհ շիջելով ենք զբաղված եղել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը։

Անդրադառնալով իրավիճակի լուծմանը՝ պատգամավորը նկատել է. «Ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսության կազմակերպումը այս ժամանակահատվածում պետք է իրականացնել, այսպես ասած, Վերին Լարսի խափանման կանխավարկածով, այլ կերպ ասած՝ պատրաստ լինել ամենավատին, իսկ եթե լավ եղավ, ապա, ինչպես ասում են, ավելի լավ: Սա գուցե հնչի տարօրինակ, սակայն պետք է ի վերջո հաշվի առնել և արձանագրել՝ իրավիճակը շտկելու անդադար ջանքերով հանդերձ՝ իհարկե, այստեղ Հայաստանից պահանջվելու են ոչ ստանդարտ լուծումներ, որովհետև ստանդարտ լուծումների արդյունավետության հեռանկարը մեծ չէ, խնդրի, այսպես ասած, երրորդ կողմերի միջև լինելու պատճառով: Դա չի նշանակում չաշխատել այդ կողմերի հետ ստանդարտ լուծումների մասով: Բայց Հայաստանից առնվազն միջնաժամկետ հեռանկարում պահանջվում են թերևս ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ, որոնք թույլ կտան նվազեցնել Հայաստանի տնտեսության համար Վերին Լարսի պարբերական խափանումների ազդեցությունը»։

Արման Բաբաջանյանը նաև նշել է, որ հաջորդ շաբաթ Վերին Լարսի շուրջ այլընտրանքային հիմնարար լուծումների առաջարկով հանդես կգա Ազգային ժողովում։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ նախօրեին մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ ռուսական կողմից խոչընդոտները մի քանի գործոնով են պայմանավորված, որոնցից ամենաէականները քաղաքականն են ու կոռուպցիոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում