Աֆղանստանում նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 58 տոկոս: Այս մասն գրում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմադ Յուսուֆ Նուրիստանին:
Նրա խոսքերով` ընտրություններին մասնակցել են 7 մլն մարդ` այն դեպքում, երբ ընտրողների ընդհանուր թիվը 12 մլն է կազմում: Պաշտոնյան հստակեցրել է, որ տվյալ թվերը նախնական են:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախագահական և ՏԻՄ ընտրություններում քվերակությունն ավարտվել է տեղի ժամանակով 17:00-ին:








































