ԱՄՆ պետդեպարտամենտը ուժեղացրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալի հետաքննությունը: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Նշվում է, որ Պետդեպի քննիչները կապվել են Քլինթոնին անմիջականորեն ենթակա եղած 130 պաշտոնատար անձանց և նրա էլփոստում հայտնված նամակների հեղինակներին:
Վերոնշյալ անձանց ուղարկվել են ծանուցումներ, որ էլեկտրոնային նամակները, որոնք նրանք ուղարկել են մի քանի տարի առաջ, հետին թվով գաղտնազերծվել են և այժմ իրենցից ներկայացնում են անվտանգության խախտման պոտենցիալ ապացույցներ: