Փորձագետ Վալերի Ռեյնգոլդն իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի՝ «Սպարտակ» – «Ուրալ» հանդիպման մասին։
«Ինձ շատ թե քիչ դուր եկավ Օզբիլիսի խաղը: Նա հետաքրքիր էր գործում և փորձում էր փոխել իրավիճակը: Կարելի է մեղադրել ֆուտբոլիստներին, մարզիչներին, սակայն գլխավոր մեղավորը ղեկավարությունն է, որը նրանց բոլորին հավաքել է ակումբում։ Հարկավոր է հիմնավոր փոփոխություններ կատարել։
Առաջին րոպեից Մովսիսյանի հետ խաղում էր Բարիոսը, ով ընդհանրապես չէր վազում։ Չեմ հասկանում, թե ինչու են նրան խաղադաշտ դուրս բերել։ Երկրպագուները ծիծաղում էին Բարիոսի վրա: Իսկ Մովսիսյանը գործողություններ ծավալելու հնարավորություն չուներ»,- Sovsport-ը մեջբերում է Ռեյնգոլդի խոսքերը:









































