Ֆուտբոլի 2014-ի Աշխարհի առաջնությունից առաջ Ռիո դե Ժանեյրոյում մոտ 3.000 զինվորական մոտ ժամանակներս օպերացիա կսկսի կազմակերպված հանցավորության դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռիո դե Ժանեյրոյի մոտ 120.000 բնակիչ ունեցող Մարե շրջանը համարվում է ամենավտանգավորներից մեկը: Այն գտնվում է միջազգային օդանավակայան տանող ավտոմայրուղու մոտ:
Զինվորականները տանկերով և զրահամեքենաներով կփոխարինեն 300 ոստիկանների, որոնք հետնախորշ էին մտել անցած շաբաթ:
Ավելի վաղ BBC-ի թղթակիցը հայտնել էր, որ աղքատ թաղամասերի բնակիչների մեծ մասը համագործակցում է իշխանությունների հետ՝ հույսով, որ իրենց բնակության շրջանները կազատվեն նարկոմաֆիայից: