Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն այսօր տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անձնական լուսանկարչի ձերբակալությունը և՛անսպասելի էր, և՛ հարված էր Սաակաշվիլիի համար.
«Դա լուսանկարիչների դեմ գործ չէ, քանի որ նրանց դեմ հարուցված մեղադրանքը կապված չէ նրանց մասնագիտական գործունեության հետ։ Այդ կոնկրետ քրեական գործը չի կարող դիտարկվել որպես խոսքի ազատության հետապնդում»։
Մանջգալաձեն կարծում է, որ ՆԳՆ-ը հետաքննություն է անցկացնում, և այս փուլում չպետք է մեկնաբանություն ակնկալել այդ ձերբակալությունների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող վրացի ֆոտոլրագրողները ձերբակալվել են հուլիսի 7-ին։








































