Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ում գրել է, որ այցով ինքնաթիռով ժամանել է Ռուսաստան՝ տեղեկացնում է TASS-ը։
«Մենք ժամանել ենք Ռուսաստան՝ խորացնելու մեր պատմական, շատ դրական հարաբերությունները։ Եղբայրությունը, որը մենք հաստատել ենք (վերջին) տարիների ընթացքում, գլխավոր հիմքն է Վենեսուելայի բարգավաճ ապագայի կառուցման համար»,- ընդգծել է Մադուրոն:
Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Մադուրոյի հետ։