Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա նոյեմբերին:
Այս մասին հայտնել է ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Աննա Թադևոսյանը: «Կանանց հավաքականը ձևավորման փուլում է, սակայն վերջնական ձևավորում կստանա հաջորդ` 2020 թվականին: Մինչև նոյեմբեր ամսվա վերջ պարզ կդառնա այն մարզչի անունը, ով կաշխատի թիմի հետ: Ըստ ամենայնի՝ նա չի լինի Հայաստանից»,-նշեց կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարը:
Թադևոսյանի խոսքով` այժմ ձևավորվել է 17 տարեկանների հավաքականը, իսկ մինչ այդ կար նաև 19 տարեկանների թիմը: