Թուրքիան ավարտել է Սիրիայում՝ Եփրատի արևելքում, ռազմական գործողությունների նախապատրաստումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Տարածաշրջանը գրեթե մաքրված է ԴԱԻՇ-ից․․․ Նրանք հորինեցին նոր կազմակերպություն՝ Սիրիայի ժողովրդավարական ուժեր: Սա իրականում հնարք , այն ոչնչով չի տարբերվում YPG-ից (Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժեր): Այն ներառում է մի քանի ահաբեկչական կազմակերպություններ»,-լրագրողներին ասել է Էրդողանը:
«Թուրքիան մտադիր չէ աչք փակել YPG / ՔԱԿ-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկիչներին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության վրա»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:
Ավելի վաղ Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիայի հյուսիսում ՝ Եփրատից արևելք, համատեղ գործողությունների և պլանային անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: