Սեպտեմբերի 19-ին կալանավորված շաման Ալեքսանդր Գաբիշաևին տեղափոխել են Յակուտսկ և տեղավորել հանրապետական հոգեբուժական կլինիկայում: Այս մասին հաղորդվել է հանրապետության առողջապահության նախարարության կայքում:
Բժիշկները հատուկ զրույցներ են վարելու տղամարդու հետ՝ նրա հոգեկան վիճակը ճշտելու համար:
«Այս քաղաքացու նկատմամբ փորձագիտական միջոցառումներ են անցկացվելու»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ եթե տղամարդու մոտ որևէ խանգարում հայտնաբերվի, կլինիկան նրան բժշկական օգնություն կառաջարկի: Անհրաժեշտության դեպքում ներգրավվելու են նաև սոցիալական ծառայությունները: