ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չի ցանկանում ԱԱԾ կառույցի աշխատանքի գնահատականը տալ: Պատգամավորը նշեց, որ իր համար Վանեցյանի հայտարարության տեքստն իր համար ընդունելի չէ.«Ուժային կառույցի ղեկավարն ընդհանրապես որևէ տեքստով չպետք է ազատվի»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սա այնպիսի տեքստ էր, որ նույնիսկ մեկնաբանել չարժե: