Monday, 13 05 2024
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ

ՍԴ երկու հատուկ կարծիքներն ու Վահե Գրիգորյանի հերթական նամակը կհիմնավորեն ՍԴ որոշման անհեթեթությունը. ինչ կհաջորդի դրան

Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: Սա երեկ արձանագրեց ՀՀ գլխավոր դատախազությունը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: «Սահմանադրական դատարանն ընդամենը փաստելով, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն և առանձին քննարկման առարկա պետք է դառնա և որոշվի այն հարցը, թե արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ, թե ոչ, առավել քան հստակ է սահմանել, որ գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»,- արձանագրել է դատախազությունը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, ապա դատախազությունը գտել է գործառութային անձեռնմխելիությունը, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում, որպես քրեական վարույթը բացառող հանգամանք, նախատեսված չէ:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը: «Ավելի պարզ՝ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից և այն չի հաղթահարվել: Վերոգրյալը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»,- ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ:

Մասնագիտական վերլուծությամբ փաստաբան Կարապետ Բադալյանն է հիմնավորել, որ ՍԴ անունից հրապարակված այդ որոշումն ապօրինի է: «ՍԴ անունից որոշ անդամների ընդունած ՍԴՈ-1476 որոշումն ունի այնպիսի անուղղելի թերություններ, սխալներ, որոնք վկայում են դրա ապօրինի լինելը»,- գրել է Բադալյանը՝ ընդգծելով այդ թերությունները և սխալները:

Առաջին սխալը, ըստ Բադալյանի, այն է, որ Սահմանադրական դատարանն օրենսդրական բացի սահմանադրականության հարցին անդրադարձել է իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-917, ՍԴՈ-922, ՍԴՈ-933, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1154, ՍԴՈ-1255 որոշումներում: «Վերահաստատելով և զարգացնելով հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ օրենսդրական բաց բոլոր այն դեպքերում, երբ ենթադրյալ օրենսդրական բացին վերաբերող հարցերն ուղղակիորեն կարգավորվում են Սահմանադրությամբ:

Վերոգրյալը ՍԴՈ-1434 գործով 06/11/2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումն է:

Նախագահի անձեռնմխելիության հարցը նախատեսված ու կարգավորված է գործող Սահմանադրությամբ, որը սահմանում է՝
Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը.

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Բառացիորեն նույն կարգավորումն է գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 56.1 հոդվածով:

Հետևաբար, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կարգավորումներում Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում նախատեսված լինելը օրենսդրական բաց չէ, քանի որ տվյալ հարցն ուղղակիորեն նախատեսված ու կարգավորվում է Սահմանադրությամբ, ուստի ՍԴ նախկինում արտահայտած ու տասնյակ անգամ վերահաստատած դիրքորոշումների համաձայն՝ խոսք չի կարող գնալ օրենսդրական բացի մասին»,- գրել է Բադալյանը՝ հավելելով, որ հիմա ՍԴ նախկին բազմաթիվ որոշումներում արտահայտված միատեսակ դիրքորոշումները շրջանցելու համար ՍԴ անունից հանդես եկող անդամները դիմել են աճպարարության: Մասնավորապես՝ սեպտեմբերի 4-ին ՍԴՈ -1476 որոշման 21-րդ էջի վերջին պարբերությամբ չնայած ընդունում են, որ առկա է օրենսդրական բաց, սակայն միաժամանակ հայտարարում են, որ բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:

«Այսինքն՝ ըստ ՍԴ անդամների՝ Սահմանադրությամբ նախատեսված լինելը իրավական հիմք չէ, իսկ եթե Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում ավելացվի, իրավական հիմք կդառնա, ինչը պարզ անհեթեթություն է:

Մեկ անգամ ևս նշեմ, որ իրավական հիմքը նախատեսված է Սահմանադրության 140-րդ հոդվածում (նախկինում՝ 56.1 հոդված):

Այսպիսով, ՍԴ անունից սեպտեմբերի 4-ին ՍԴՈ -1476 որոշումն ապօրինի է, քանի որ առկա չէ օրենսդրական բաց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում»:

Երկրորդ սխալը, ըստ փաստաբանի, այն է, որ նախագահի անձեռնմխելիությունը մարդու իրավունք չէ, ուստի այդ հարցին անդրադառնալու համար պետք է «հայտնաբերվեր» այն իրավունքը, որի ենթադրյալ խախտմանը կառնչվեր քննարկվող հարցը, որպեսզի Սահմանադրական դատարանում հարցը քննության առարկա դառնար: «ՍԴ անունից հանդես եկող անդամները դրան էլ գնացին և հայտարարեցին, որ «խախտվում է» Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Տեսեք, թե ինչ է կարգավորում նշված իրավական նորմը:

Հոդված 17. Անձնական ազատություն
1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար,
2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար,
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով,
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով։
Գործառութային անձեռնմխելիությունը անձնական ազատության հետ կապ չունի, քանի որ այն ազատության իրավունքի տարր կամ ածանցյալ չէ, հետևաբար դուրս է անձնական ազատության իրավունքով ծածկվող տիրույթից:

Բայց դե ՍԴ անդամների համար տրամաբանության ու իրավունքի կանոնները արգելք չեն իրենց ուզածը որոշման տեսքով գրելու ու տարածելու համար:

Արդյունքում, որպես ապօրինության քողարկում, ՍԴ անդամների կողմից հորինվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման մասին եզրահանգումը: Նույն տրամաբանությամբ վկայակոչվել են նաև Սահմանադրության 61, 63, 75-րդ հոդվածները:

Այսպիսով, Սահմանադրությունն ուղղակիորեն սահմանում և կարգավորում է նախագահի անձեռնմխելիության հարցը ինչպես անձնական, այնպես էլ գործառութային անձեռնմխելիության տիրույթներում, նախագահի անձեռնմխելիությունը մարդու իրավունք չէ:

Հետևաբար, ՍԴ անունից որոշ անդամների ընդունած որոշումն ապօրինի է նաև այս հիմքերով»,- ընդգծել է Կարապետ Բադալյանը:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաև ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքները այս որոշման հետ կապված: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումը հրապարակվելուց առաջ նշվեց, որ ՍԴ երկու դատավոր հատուկ կարծիք են հայտնել:

Մեր տեղեկություններով՝ այդ հատուկ կարծիքներից մեկի հեղինակը ՍԴ դատավոր Արման Դիլանյան է, մյուսինը՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Նրանք ևս անհամաձայնություն են ունեցել գոյություն չունեցող բանը հակասահմանադրական ճանաչելու տարբերակի հետ, հետևաբար, հատուկ կարծիք են գրել: Սպասվում էր, որ երեկ դրանք պետք է հրապարակվեին: ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքներին զուգահեռ, մեր տեղեկություններով, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ևս հերթական նամակը կհրապարակի, որտեղ անդրադարձ կլինի ՍԴ որոշմանը, և կներկայացվեն հիմնավորումներ, ըստ որի՝ ՍԴ որոշումն անհեթեթություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում