Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

ՀՀ ՊՆ-ն դատաիրավական որևէ խնդիր չունի ո՛չ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ի, ո՛չ էլ հայաստանյան ռեզիդենտի հետ. Արծրուն Հովհաննիսյան

«Պաշտպանության նախարարությունը, որպես առանձին գերատեսչություն, որևէ դատական խնդիր չունի ո՛չ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸ-ի, ո՛չ էլ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության հետ: Քրեական գործը հարուցված է ֆիզիկական անձանց դեմ». «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «ՕՐՍԻՍ»-ի գործի հետ կապված տեղեկատվական որոշ թյուրիմացություններին:

Լրատվական խառնաշփոթ

Խոսքը ռազմամթերքի մատակարարման՝ ՀՀ ՊՆ-ի կողմից ամիսներ առաջ հայտարարված, բայց հետո ինչ-ինչ պատճառներով չեղարկված մրցույթի մասին է, որում հաղթել էր ռուսական մի ընկերություն, սակայն հետո, ինչ-ինչ պատճառներով նրա հայտը մերժվել էր, և գործարք չէր կնքվել: Մրցույթը, ինչպես գրել էր ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վերաբերում էր ՀՀ Զինված ուժերին մի քանի միլիոն դոլարի արժողության ռազմական սարքավորումներ մատակարարելուն: Այս գործին մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի այս պարզաբանման դրդապատճառն այն է, որ երբ օգոստոսի վերջին ռուսական լրատվամիջոցների ջանքերով մամուլում աղմուկ բարձրացվեց մրցույթի «ձախողման» վերաբերյալ, շատ հայկական կայքեր, արտատպելով «ՌԻԱ»-ի հոդվածը, գրեցին, թե իբր ռուսական «ՕՐՍԻՍ» զինագործական ընկերությունը «դատի է տվել ՀՀ ՊՆ-ին»: Դեղին մամուլի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ավելի հեռուն գնացին ու էլ ավելի ընդգծված քաղաքական երանգներ փորձեցին հաղորդել այս գործին՝ գրելով, թե այդ ենթադրյալ դատական հայցը Հայաստանի Պաշտպանության նախարարության դեմ ոչ թե պարզապես ռուսական մասնավոր ընկերություն է, այլ «Մոսկվան», այսինքն՝ Ռուսաստանի իշխանությունները:

Ըստ ամենայնի, հայկական լրատվամիջոցների թարգմանիչներին շփոթության մեջ էր գցել «ՌԻԱ»-ի վերոնշյալ հոդվածում տեղ գտած այն ընդհանրական, լղոզված տեղեկությունը, որ «ՕՐՍԻՍ» ընկերությունը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, որի արդյունքում հայց է ներկայացվել (ռուս.՝ «…был подан иск»)»: Սրանից էլ ենթադրել են, որ խոսքը դատական հայցի մասին է:

Իրականում, սակայն, ոչ թե կողմերից որևէ մեկը մյուսին «դատի է տվել», այլ ռուսական այս ընկերության և դրա հայաստանյան ռեզիդենտի ներկայացուցիչը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեին այն մասին, որ Վերաքննիչ հանձնաժողովը «կեղծ պատճառաբանություններով» մերժել է մրցույթին մասնակցելու իրենց հայտը: Այս հաղորդման հիման վրա էլ Քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը» հատկանիշներով:

ՀՀ ՊՆ-ն որևէ ընկերության հետ դատաիրավական խնդրի մեջ ներքաշված չէ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում խոսելով հարցի շուրջ, պարզաբանեց. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որպես գերատեսչություն և պետական մարմին, այս գործով որևէ ընկերության՝ թե՛ հայաստանյան ռեզիդենտի, թե՛ մայր ընկերության՝ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ի հետ որևէ դատաիրավական խնդրի մեջ ներքաշված չէ այս պահին: Ո՛չ իրենք՝ Պաշտպանության նախարարության դեմ, ո՛չ Պաշտպանության նախարարությունը՝ իրենցից որևէ մեկի դեմ: Քրեական գործեր կան, որոնց մասին կարող եք ճշտումներ անել համապատասխան մարմիններից»:

Մեր հարցին, թե եթե ՊՆ-ի դեմ քրեական գործ չի հարուցվել՝ որպես գերատեսչության, ապա ո՞վ է ներգրավված քննվող քրեական գործին, ՊՆ մամուլ քարտուղարը պատասխանեց. «Իմ տեղեկություններով՝ գործում ներգրավված անձինք են, որոնք հավանաբար կապ ունեն և մասնակցել են մրցույթի կազմակերպման, բողոքարկման կամ ֆինանսական փաստաթղթաշրջանառության հետ»:

ՀՀ ԶՈՒ գնդապետների առնչությունը «ՕՐՍԻՍ»-ի գործին

Զենքի մատակարարման մրցույթի այս պատմությունն, իհարկե, բավական խճճված ու խրթին է, և կան որոշ չպարզված հանգամանքներ, անպատասխան հարցեր, որոնց պատասխանը, հավանաբար, քննչական մարմինը կտա: Ամեն դեպքում, եթե խոսքը հարուցված քրեական գործի մասին է, ապա առաջին հերթին հարկավոր է պարզել, հասկանալ, թե ովքեր են այս գործին ներգրավված կամ դրան առնչվող կողմերը, սուբյեկտները: Հենց այս առումով է «ՌԻԱ»-ի վերոհիշյալ հոդվածը որոշակի շփոթություն առաջացրել՝ տեղիք տալով այն թյուրընկալումներին, որոնց մասին արդեն խոսեցինք վերևում:

Առանցքային հանգամանքներից մեկն այս համատեքստում, ինչպես մեր նախորդ հոդվածում էինք գրել, այն է ռազմական սարքավորումների մատակարարման այս մրցույթին այս կամ այն առումով ներգրավված է եղել ոչ միայն ռուսական «ՕՐՍԻՍ»-ը, այլև Հայաստանում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸ-ն, որին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ներկայացնում է որպես «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ի հայաստանյան գործընկեր:

«ՕՐՍԻՍ»-ը, որի մասին խոսվում է «ՌԻԱ Նովոստիի» հոդվածում և համանման մյուս հրապարակումներում, մաս է կազմում ռուսական հենց այս ընկերությանը՝ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ին: Այլ խոսքերով՝ «ՕՐՍԻՍ»-ը «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ի ապրանքանիշն է: Ինչպես armtimes.com-ն է գրում՝ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ն մի քանի տարի զենք-զինամթերք և օպտիկա է մատակարարել: Բայց այս գործընթացին մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ-ի երկու բարձրաստիճան սպաների՝ գնդապետներ Արթուր Գալստյանի և Գևորգ Մանուկյանի կողմից հիմնադրված համանման մի ընկերություն՝ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸ-ն: Այն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներից առաջինը՝ գնդապետ Արթուր Գալստյանը, ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը։ Իսկ գնդապետ Գևորգ Մանուկյանը պահեստազորի սպա է։ Գալստյանն, ի դեպ, վերջերս դադարեցրել է իր մասնակցությունը այս ընկերությանը, և դա երևում է հայկական էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից (տե՛ս կից նկարը):

Նախորդ հոդվածում գրել էինք, որ հաշվի առնելով հայ սպաների առնչությունը այս պատմությանը՝ չեն բացառվում նաև կոռուպցիայի որոշ դրսևորումներ:

«Օրենսդրության տառին համապատասխան»

«ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ի և «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի ներկայացուցիչ, ՍԻՐՈՒՆՅԱՆ-ԿԻՐԱԿՈՍՅԱՆ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, հերքում է նման ենթադրությունները՝ ասելով, որ Արթուր Գալստյանը օրենք չի խախտել և «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ը հիմնադրելիս, քանի որ գործել է «օրենքի տառին համապատասխան»:

Սիրունյանը օգոստոսի 5-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, նպատակ չունենալով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի հիմնադրման օրը՝ 2017 թ. մայիսի 4-ին, «Բաժնեմասը հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրով «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունում «ունեցած իր բաժնեմասը գործող օրենսդրության տառին համապատասխան հանձնել է հավատարմագրային կառավարման և ընկերության տնտեսական գործունեությանն ու դրա կառավարմանը որևէ ձևով չի առնչվել, այդ թվում՝ չի ստացել շահաբաժին (դիվիդենտ), իսկ սույն թվականի հունիսի 28-ին Ա. Գալստյանն իր բաժնեմասն ընդհանրապես օտարել է այլ անձի և այժմ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության հետ առհասարակ որևէ կապ չունի»:

Փաստաբանն իր հայտարարության մեջ նշել է, որ «առանձին լրատվամիջոցներում» վերոհիշյալ գործին առնչվող հարցերի շուրջ «տարածվել է ոչ լիարժեք ստուգված տեղեկատվություն», որը «հիմնականում վերաբերել է «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության ստեղծմանը, դրանում ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց դերակատարությանը, վերջիններիս՝ ձեռնարկատիրական գործունեության մասնակցությանը, չհիմնավորված գներով ռազմամթերքի մատակարարմանը և այլն»:

Սիրունյանը նաև ներկայացրել է «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ»-ի «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի համատեղ գործունեության ձևաչափը:

««ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության կողմից ապահովվում են տնտեսական անհրաժեշտ գործնական պայմանները համապատասխան պայմանագրերը կատարելու համար, այդ թվում՝ ռազմամթերքի արտադրությունը, տեղափոխումը, դրա հանձնումը ստացող կողմին, փորձարկումները, հետագա տեխնիկական և տեղեկատվական սպասարկումը, իսկ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերությունն ապահովում է փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Քննվող քրեական գործի նախաքննության շահերից, ինչպես նաև ռազմական ու նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ հարցերի զգալի մասին այժմ լիարժեք անդրադարձ կատարել չենք կարող և կարող ենք նշել միայն, որ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության ու վերջինիս հայաստանյան գործընկեր «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ սկսվել է ընդամենը 2017 թվականին, որի ընթացքում Հայաստանի զինված ուժերին կատարվել են անհրաժեշտ, որակյալ ու բարձրակարգ ռազմամթերքի խոշոր մատակարարումներ:

Այս իմաստով հատկանշական է, որ «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերության մուտքով հայկական շուկա զենքի և ռազմամթերքի որոշ տեսակների ձեռք բերման գները նվազել են շուրջ 2 անգամ, այլ ոչ թե աճել են, որպիսի ակնարկ արվել էր վերջին հրապարակումներում: Ավելին, ուշագրավ է, որ թեև «ՊՐՈՄՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ընկերությունը հանդիսանում է զենքի և ռազմամթերքի անմիջական և խոշոր արտադրող, նախկինում զենքի և ռազմամթերքի համանման տեսակները (հատկապես փամփուշտները) Հայաստանի զինված ուժերի կողմից գնվել են ոչ միայն կրկնակի թանկ, այլև երրորդ աղբյուրից և այնպիսի ընկերություններից, որոնք անգամ ԵԱՏՄ-ում, ԵՄ-ում և անգամ ԱՄՆ-ում գրանցված չեն:

Հետևությունները թողնում ենք ընթերցողին: Այս և համանման այլ հանգամանքներն ու դրանց պատճառները, մեր կարծիքով, միանշանակ պետք է դարձվեն նախաքննության առարկա»,- նշել է փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում