Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Սուրբ Սինոդը պարզաբանում է մտցրել կրոնական միություններին կարգավիճակ տրամադրելու օրենքի շուրջ և փոխզիջումային որոշում ընդունել, ինչն օգտակար կլինի թե՛ երկրի, թե՛ եկեղեցու համար։ Այս մասին հայտարարել է հոգևոր գործիչ Իովը։
Վերջինս, սակայն, չի մանրամասնել Սինոդի նիստում ընդունված որոշման մանրամասները։ Ենթադրվում է, որ տվյալ որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ։









































