ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր հրապարավել է նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա վեցերորդ քննության արդյունքները: Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 9-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 200 աուդիտոր:









































