Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանք Է դրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա: Այդ մասին սեպտեմբերի 3-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:
Ինչպես ճշտել են հսկողական մարմնում, զինվորական դատախազության կողմից նախկին նախագահի նկատմամբ քրեական գործերի հետաքննության ընթացքում պարզվել Է, որ «Ապրիլի 7-ի հերոսներին» մզկիթը կառուցվել Է Աթամբաեւի կողմից: Հողամասը, որտեղ այն գտնվում Է, գրանցված Է «Ֆորում» գիտա-արտադրական ֆիրմայի անունով, որը փաստորեն պատկանում Է Աթամբաեւին:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ ներկայում հետաքննությամբ պարզվում են այն դրամական միջոցների աղբյուրները, որոնցով պետության նախկին ղեկավարը կառուցել Է մզկիթը։