Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Վիտալի Բալասանյանը անցյալ դարում է մնացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

– Պարո՛ն Իգիթյան, գիտեք, որ Արցախում մի քանի օրից ՏԻՄ ընտրություններ են, որի շուրջ արդեն կրքեր են բորբոքվել. դրանք զուտ նախընտրական կրքե՞ր են, թե՞ այլ բան է տեղի ունենում խորքում:

– Նախ՝ նշվեց Արցախի անկախության օրը, շատ կարևոր է, որ այն առնվազն համահայկական տոն է դարձել: Ինչ վերաբերում է Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, բոլոր դեպքերում շատ կարևոր է ընտրությունների արդար լինելը: Նշեմ երեք կարևոր հանգամանք՝ մրցակիցները պետք է ընդունեն մյուսի հաղթանակը, չէ՞ որ լարվածությունը գալիս այնտեղից, որ մրցակիցներից մեկը գտնում է, որ մյուսն անարդար է գործել, և նրա հաղթանակն անարդար է, այս ամենին հետևում են ցույցեր, բողոքներ: Ցանկալի է, որ ԼՂ ընտրությունների հետ կապված բողոքներ չլինեն: Դա նշանակում է, որ Արցախի իշխանությունները, հասարակությունը պետք է պայմաններ ստեղծեն, որ ընտրություններն անցնեն արդար, թափանցիկ, վստահելի:

Երկրորդ՝ շատ կարևոր է, որ հասարակությունը հարգի և ընդունի իշխանությանը, որովհետև այս իշխանությունից է կախված լինելու մարդկանց կյանքը, կենցաղն ու երեխաների ապագան: Այն երկրում, որտեղ հասարակությունը չի վստահում իշխանությանը, կա՛մ պետք է քանդվի երկիրը, կա՛մ պետք է դիկտատուրա հաստատվի, և մարդկանց ճնշեն:

Երրորդ կարևոր հանգամանքը միջազգային գործոնն է. այսօր ԼՂ խնդրի լուծմամբ զբաղվում է նաև միջազգային հանրությունը, օրինակ՝ Մինսկի խմբի բոլոր զեկույցներում և փաստաթղթերում նշվում է ԼՂ ներկայացուցիչներ կամ իշխանություններ. ուրեմն պետք է Արցախի ղեկավար ընտրվի այն մարդը, որը ոչ միայն Արցախի հասարակության կողմից կընդունվի, այլ նաև միջազգային հանրության կողմից: Շատ կարևոր է, որ այս ընտրություններն անցնեն այն չափանիշներով, որոնք միջազգայնորեն ընդունված են:

– Այսինքն՝ Արցախի իշխանությանն ընտրի արցախցին:

– Այո՛, և միջազգային հանրությունն ընդունի, որ այս ընտրություններն անցկացվել են նույն չափանիշներով, ինչպես որ իրենց երկրներում են անցկացվում:

– Կա՞ մեկը, որն այս ցանկությունը չունի:

– Արցախում կարծես թե կա մի հոգի, հայտնի անձ Վիտալի Բալասանյանը, որն այսօր աղմուկ է բարձրացրել լրատվամիջոցներում, հայտարարություն է արել, որ Արցախի ընտրություններում չպետք է դիտորդ լինի:

– Նաև միջազգայի՞ն դիտորդ, այստեղ նրբություն կա:

– Սկզբում ասվել է դիտորդ Հայաստանից: Լեռնային Ղարաբաղում տարբեր ժամանակներում եղել են միջազգային դիտորդներ, և որքան հայտնի էին այդ մարդիկ, այնքան միջազգային հանրության կողմից ավելի էին ընդունվում նրանք, ովքեր ընտրվում էին. դա շատ կարևոր է: Հիմա Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքում նշված են 6 դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ, եթե չեմ սխալվում՝ 2-ը Հայաստանից են, մյուսները՝ տեղական: Դիտորդը չեզոք մարմին է, նա քաղաքական գործիչ չէ, որ նախապատվություն տա այս կամ այն թեկնածուին:

– Գեներալ Բալասանյանն ուղիղ ասում է, որ այդ կազմակերպություններն անվստահություն են բերում Արցախ:

– Ես չեմ ուզում վիճել նրա հետ, բայց ասեմ հետևյալը՝ հայաստանյան այս երկու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն ունեն փորձ, մասնագիտական որակների և անաչառության առումով ընդունված են ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային հանրության կողմից: Ընդ որում՝ նրանք դիտորդական առաքելություն են իրականացնել թե՛ նախորդ, թե՛ վերջին ընտրությունների ժամանակ:

– Այդ դեպքում ո՞րն է խնդիրը:

– Ես չգիտեմ, երևի թե Վիտալի Բալասանյանը հետ է մնացել, այդ մարդն անցյալ դարում է մնացել իր մտածելակերպով. վատ բան չեմ ասում, նա ժամանակին մեծ դերակատարում է ունեցել, բայց աշխարհն առաջ է գնացել ընտրական, ժողովրդավարական տեսակետից, Արցախը առաջ է գնում, ժողովրդի պահանջները ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում ավելանում են: Այս երկու դիտորդական առաքելությունների աշխատանքը մատնանշվել է միջազգային կազմակերպությունների կողմից, այսինքն՝ կարելի է ասել, որ չունենալով միջազգային մանդատ՝ ընտրված անձանց զեկույցները վաղը կընդունվեն այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնցից են, օրինակ, Եվրախորհուրդը, ԵԽԽՎ-ն, ԺՀՄԻԳ-ը:

– Մեր զրույցն ավելի խորացնենք. Սահմանադրական դատարանի «թայմաութ»՝ դատական նիստը հետաձգվեց, Արցախից կոշտ հայտարարություն, հետո երկրորդ նախագահի 65-ամյակի առթիվ եղան շնորհավորանքներ, որոնց արագ վերագրվեցին քաղաքական ենթատեքստեր. այս նորությունները միևնույն շղթայո՞ւմ պետք է դիտարկել:

– ԼՂՀ-ից իշխանական մակարդակով որևէ բացասական հայտարարություն չի եղել՝ կապված Հայաստանից դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների մասնակցության հետ: Այդ հարցը, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի քննարկվել է այն ժամանակ, երբ Ն. Փաշինյանը Համահայկական խաղերի ժամանակ իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է լինել Արցախի ժողովրդավարության երաշխավոր: Երաշխավոր լինելու դերի մասին ժամանակին ամրագրվել է փաստաթղթով, և արդեն կարող ենք այդ դերը ստանձնել որպես ժողովրդավարական կարգավիճակ ստացած երկիր: Եթե Արցախի ԿԸՀ-ն գրանցել է այդ ընկերություններին, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնեն, դա նշանակում է, որ այս կազմակերպություններն ընդունելի են. այս հարցը փակված է:

Ինչ վերաբերում է Քոչարյանի շնորհավորանքներին, դա առանձին քննարկման հարց է: Մեկը կարող է ասել, որ Պուտինն օրուգիշեր մտածում է Քոչարյանի մասին, կամ կարող ենք ենթադրել, որ կա պրոտոկոլ կամ քարտուղարություն, և կա ցանկ, որ ինչպես «Ֆեյսբուքում», հիշեցնում է, որ ինչ-որ մեկի ծննդյան օրն է, պետք է շնորհավորել. չպետք է դրան շատ մեծ բովանդակություն տալ, դա քաղաքական կատեգորիա չէ:

Իսկ ՍԴ-ի խնդիրը լուրջ հարց է: Մենք տեսնում ենք, որ ՍԴ ճգնաժամը գնալով խորանում է: Այն մարդիկ, որ պետք է վայր դնեին իրենց մանդատը, գնալով խորացնում են ճգնաժամը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում