Հուլիսի 6-ին մեղադրական որոշում է կայացվել Օրենբուրգում Ռաշիդ Խաչատրյանի հանցավոր խմբավորման մասնակիցների նկատմամբ, որոնք մի քանի հոդվածներով մեղադրվում էին առավել ծանր հանցանքներ գործելու մեջ:
Այս խմբավորումն իր մեջ ներառում էր մի քանի ավելի փոքր խմբեր, որոնք գործել են Օրենբուրգի շրջանում 1997-2001 թթ.: Մարտակերտում ծնված Ռաշիդ Խաչատրյանի խումբը մեղադրվում էր սպանությունների, գողության, հափշտակության մեջ: Գործը տևել է 2.5 տարի, հարցաքննվել է մոտ 100 վկա, իսկ քրեական գործը կազմված է եղել 147 հատորից:
Խմբի 15 անդամներից 14-ը մեղավոր են ճանաչվել: Մի քանի օրից կսահմանվի նրանց պատժաչափը:









































