Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն Է, ասել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հրաժարվելով Ֆրանսիայից մեկնաբանել իր ընդունած վերջին որոշումը:
Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին 34 կալանավորի ներում Էր շնորհել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Մարիամոբայի կապակցությամբ: Նրանց թվում հայտնվել Է նաեւ Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել Էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար:
Դա հարուցել Է ընդդիմության եւ շարքային քաղաքացիների վրդովմունքը. սոցցանցերում չի դադարում թեմայի քննարկումը: «…Եթե հարկավոր Է ինչ-որ ավելի հանգամանալի հայտարարություն անել, ես կարծում եմ, որ դա պետք Է անել Թբիլիսիում»,- ասել Է Զուրաբիշվիլին Imedi հեռուստաընկերությանը:
Ընդսմին նա ափսոսանք Է հայտնել այն բանի պատճառով, որ Եվրոպա իր այցի ժամանակ, որտեղ քննարկվում են երկրի համար կարեւոր հարցեր, փորձ Է արվում ուշադրությունը շեղել այլ հարցի վրա:
«Գոնե եւս երկու օր ինձ սպասեիք Թբիլիսիում եւ պատասխաններն ստանայիք Թբիլիսիում: Այսօր կարեւորն այն Է, թե ինչ Է տեղի ունենում այստեղ եւ եկեք խոսենք այդ մասին»,- նշել Է Զուրաբիշվիլին: 22-ամյա ոստիկան Թարաշ Մուքբանյանի սպանությունը տեղի Է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում:
Հետաքննության տվյալներով՝ նրա եւ Դեւաձեի միջեւ, որը եղել Է ոչ սթափ վիճակում, տեղի Է ունեցել խոսքակռիվ, որի ընթացքում Դեւաձեն ոստիկանից խլել Է ծառայողական զենքը եւ կրակել նրա գլխին: Մուքբանյան տեղում մահացել Է: 2015 թվականի սեպտեմբերին Դեւաձեն դատապարտվել Է 12 տարվա բանտարկության: Նա ազատ Է արձակվել մի քանի օր առաջ: Նախագահին դատապարտել Է նաեւ Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլին: «Ինձ համար անընդունելի Է այս դեպքը՝ ներում շնորհել ոստիկանին սպանելու համար դատապարտվածին, որը չի կրել իր պատժաժամկետի նույնիսկ կեսը»,- ասել Է Օհանաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը: