ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը կարծում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը մեր տնտեսության առումով բավական դրական արդյունքներ է ապահովելու.«Մենք այսօր չպետք է կտրուկ հրաժարվենք այդ ամենից, եթե մենք հստակ չունենք պատասխան՝ դրա արդյունքում վնաս կարող է հասցվել, թե ոչ: Եթե մի փոքր ազդեցություն էլ ունենա, ուրեմն չի շահագործվելու»,-հավելեց նա: