Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Ամուլսարի հարցով նույնիսկ ամենացավոտ ելքը պետք է ունենա հեղափոխական տրամաբանություն

Արդյո՞ք իշխանության եկած հեղափոխական թիմը Ամուլսարի խնդրի հետ կապված արեց ամեն ինչ, որպեսզի չկանգնենք ծուղակի առաջ: «Խնդիրը բացառապես քաղաքական տիրույթում է, և զարգացումներն օրըստօրե ավելի համոզիչ են դարձնում այն, որ վերջնական որոշման հարցում ոչ թե բնապահպանական և տնտեսական հարցերն են գերակայելու, այլ քաղաքական»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ ինչ որոշում էլ կայացվի, այն ունանալու է քաղաքական հետևանք: Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե հանքը շահագործվի, իշխող թիմը կորցնելու է համակիրներին, առնվազն նրանց, ովքեր եղել են պայքարի առաջնագծում, և նրանք հաստատապես սկզբնավորելու են մեկ այլ պայքար, ինչն էլ մտահոգություններ է առաջացնում իշխող թիմի մոտ: Եվ եթե Ամուլսարը մնա սար, դա նույնպես ունենալու է քաղաքական հետևանք. ամրապնդվելու են իշխանության դիրքերը:

«Եթե իշխանությունը ետ կանգնի նախնական դիրքորոշումից, և եթե անձամբ Նիկոլ Փաշինյանն ընկրկի, և որոշվի, որ Ամուլսարը չպետք է դառնա հանք, շատ կուզենամ, որ դրա հիմնավորումն այնքան զորեղ լինի, որ որևէ ձևով չթուլացնի գործող իշխանությանը,- նշեց Ա. Բաբաջանյանը:- Ամուլսարը նախկին իշխանություններից ժառանգված միակ հարցը չէ, բազմաթիվ մարտահրավերներ կան, և մեզ համար կարևոր է, որ 70 տոկոս լեգիտիմությամբ իշխանությունը իր ընթացքը շարունակի ուժեղացած և խոցելի չդառնա արտաքին ուժերի համար»:

Պատգամավորի խոսքով՝ իշխող թիմը չպետք է մոռանա, թե անգամ ամենափոքր բնակավայրերում ինչպիսի մեծ աջակցություն է ունեցել. «Ջերմուկցիները շարունակում են հավատալ, որ իրենց աջակցությունը դեռևս իր գործը կանի, և Ամուլսարի վերաբերյալ Ն. Փաշինյանի ու իշխող թիմի որոշումը կարող է բեկանվել»:

Ա. Բաբաջանյանի կարծիքով՝ քանի որ Ամուլսարի շահագործման վերաբերյալ թույլտվությունները սկիզբ են առել նախորդ իշխանության ամենաարատավոր ժամանակահատվածից, ապա վստահաբար կարելի է ասել, որ հնարավոր էր հայտնաբերել իրավական բացթողումներ, կոռուպցիոն գործընթացների հետևանքներ, և դրա համար կար բավարար ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ նախորդ վարչակարգի օրոք տեղի ունեցած կոռուպցիոն գործարքների արդյունքում կայացված որոշումները հեղափոխության տրամաբանությամբ պետք է վիճարկվեին դատարանում, բայց դա չի արվել:

«Ամուլսարի հարցով նույնիսկ ամենացավոտ ելքը պետք է ունենա հեղափոխական տրամաբանություն»,-ընդգծեց Ա. Բաբաջանյանը՝ հավելելով, որ պետք է օգնել Ն. Փաշինյանին՝ գտնելու ուղիներ, որ այս իրավիճակից ոչ թե թուլացած, պարտված, այլ ուժեղացած դուրս գա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում