«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Սամի Նասրին, որն այժմ գտնվում է բանտում, օրերս փորձել է ինքնասպան լինել: Այս մասին հայտարարել է դերասանի ընկերուհին: Ըստ ականատեսների՝ նա փորձել է կտրել կոկորդը, սակայն բանտապահներն արագ նկատել են դա և նրան տեղափոխել բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժին: Նշվում է, որ Գրաասե բանտը, որտեղ գտնվում է Նասրին, հայտնի է բանտապահների առանձնակի խստությամբ:
Սամի Նասրին բանտում է հայտնվել այս տարվա մայիսին: Նա ստիպված կլինի անցկացնել ևս 16 ամիս, սակայն նրա ընկերուհին հայտնել է, որ Նասրին անընդհատ սպառնացել է, որ ինքնասպան կլինի: 50-ամյա Նասրին բանտում է հայտնվել այն բանից հետո, երբ դիտավորյալ վնասվածքներ է հասցրել, ինչպես նաև սպառնացել է սպանել իր զոհին:
Նասրին բանտում է հայտնվում արդեն հինգերորդ անգամ: Մինչ այդ նա բանտ էր նստել հարբած վիճակում մեքենա վարելու, Կաննում երկրպագուների առջև հետույքը բացելու համար և այլն:









































