«Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը հոսպիտալացվել Է ՌԴ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հաղորդել Է ՌԵՆ-ը:
Հրատարակության տվյալներով՝ 85-ամյա թատերական ռեժիսորը վերակենդանացման բաժանմունք Է տեղափոխվել ծանր վիճակում: Նրա մոտ ախտորոշվել Է երկկողմանի թոքաբորբ: Մարկ Զախարովը «Լենկոմը» ղեկավարում Է 25 տարի: Նրա ամենահայտնի թատերական գործերից մեկը «Յունոնան եւ Ավոսը» ռոք օպերան Է:
Ֆիլմերի թվում, որոնց բեմադրողն Է եղել նա, «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը» եւ «Տասներկու աթոռ» կինոնկարներն են: