Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բինգյոլ (Ճապաղջուր) շրջանում գրանցվել է հերթական միջադեպը թուրքական անվտանգության ուժերի ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Բինգյոլ-Դիարբեքիր ճանապարհի 68-րդ կիլոմետրանոց հատվածում PKK-ի մի խումբ զինյալներ փակել են ռազմական փոխադրամիջոցի ճանապարհը և առևանգել երեք մարդու։ Նրանցից երկուսը հանդիսացել են զինվորականներ, իսկ մեկը՝ առողջապահության ոլորտի աշխատակից։
Դրանից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ են իրականացրել նրանց հայտնաբերելու ուղղությամբ։