BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հյուսիսային Կիպրոս կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Կիպրոսի միավորման վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի 2012 թվականի սկզբին.
«Մենք հուսով ենք կիպրական խնդրի լուծումը գտնել մինչև տարեվերջ և հանրաքվե անցկացնել հաջորդ տարվա առաջին ամիսներին, որպեսզի Կիպրոսը կարողանա որպես միացյալ պետություն ստանձնել ԵՄ-ի նախագահությունը։ Միացյալ Կիպրոսը կարող է ավելի լավ ներկայացնել կղզու շահերը, քան նրա երկու առանձին հատվածները՝ հունական ու թուրքական»։
Հիշեցնենք, որ կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ այնտեղ ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:









































