Հնդկաստանում երեկ երկաթուղային վթարի պատճառով զոհվել է 64 մարդ, ավելի քան 250 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին Ութթար Փրադեշ նահանգում: Նշվում է, որ այն բանից հետո, երբ մեքենավարը ստիպված է եղել կտրուկ արգելակել, 12 վագոն դուրս են եկել ռելսերից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Վթարի պահին գնացքն ընթացել է 110 կմ/ժ արագությամբ: Մեքենավարը ծանր վնասվածքներ է ստացել և դեռ չի կարողացել բացատրել, թե ինչն է եղել կտրուկ արգելակման պատճառը:
Նշվում է, որ այդ վթարից մի քանի ժամ անց Ասսամ նահանգում գնացքի պայթյունի հետևանքով վիրավորվել է մոտ 100 մարդ:








































