Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է երկկողմանի գաղտնի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշել են ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից: