Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ենթարկե՞լ դատավորներին պատասխանատվության սխալ վճիռների համար, թե՞ ոչ. ինչ եզրահանգման կգա ԲԴԽ-ն

Բարձրագույն դատական խորհուրդը բոլոր դատարանների նախագահներին գրություն է ուղարկել և խնդրել ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռների վերլուծությունը:

Նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանի համար հասկանալի չէ, թե ինչու պետք է դատական պրակտիկայի ամփոփումներով զբաղվի ԲԴԽ-ն, երբ դրան կոչված է զբաղվելու դատական դեպարտամենտը։ Սակայն հիմա, մեր զրուցակցի խոսքերով, դատական դեպարտամենտը դարձրել են պարզապես գործիք՝ դատավորներին տեռորի ենթարկելու, նրանց գործերը ստուգելու միջոց։ «Ես չգիտեմ ԲԴԽ-ի այս քայլի հիմնական նպատակները, բացի դրանից՝ ես կողմ եմ, որ փոփոխությունները հնարավորինս արագ արվեն, որ ցնցումներ չլինեն։ Իհարկե ձեռնտու է, որ օրենքով դատավորները զգոն լինեն, իմանան, որ ՄԻԵԴ ցանկացած որոշմանը կարող է հետևել իրենց պատասխանատվության հարցը, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը։ Դա կզգաստացնի դատավորներին, որ նրանք աչքները փակ պատվեր չկատարեն՝ լինի դա նոր, հին, թե ապագա իշխանության, լինի այլ շահագրգռվածության արդյունքում։ Սա կզգոնացնի դատավորներին, որ ակնհայտ կոպիտ, աչք ծակող խախտումներ չարվեն։ Բայց այս պահին ինչ էլ անենք, այն հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Ցանկացած նոր որոշում վերաբերելու է միայն դրան հաջորդած ՄԻԵԴ որոշումներին»,- ընդգծեց Օհանյանը։

Ինչ վերաբերում է պատասխանատվության մեխանիզմներին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ կան որոշակի իրավական մեխանիզմներ, որոնց ինքը կողմնակից չէ։ Այլ հարց է, որ գործող օրենքով, նոր ԲԴԽ-ի ու քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր է ՄԻԵԴ որոշումները օգտագործվեն որպես հիմք՝ որոշ դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը դնելու և, ինչու չէ, նրանցից ազատվելու համար։ «Դա կարող է լինել վեթինգի յուրօրինակ տեսակ, բայց դրանից արդարության հոտ չի գալիս։ Պարզ է, որ դա կկիրառվի ընտրովի։ Ու բախտը կբերի՝ կմնան ջրի հատակում, մինչև վտանգը անցնի»,- ասաց Օհանյանը։

Նախկին դատավորի խոսքերով՝ կան կարգավորումներ, որոնք առաջադեմ երկրներում կիրառվում են և շատ կոշտ չեն։ «Այդ մեխանիզմները հռչակվում են պարզապես, ու այդ հարցերը որոշակի ժամանակահատվածի համար լուծվում են։ Հենց դրա համար է անցումային արդարադատությունը, որ որոշակի ժամանակահատվածի համար սխալ որոշում կայացրած դատավորները, պաշտոնյաները պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։ Իսկ հետագայում պետք է հասնել նրան, որ ոչ մի դատավոր կարգապահական որևէ պատասխանատվության չենթարկվի իր կայացրած դատական ակտերի համար, իր հայտնած կարծիքի համար, եթե դրանում չկան քրեական հանցանքի տարրեր։ Կարգապահական պատասխանատվության հիմք պետք է լինի ոչ թե նրանց կայացրած որոշումները, այլ նրանց վարքագիծը, ասենք՝ հարբած է գործի գալիս, նիստերն է ձախողում և այլն։ Իսկ դատական արդարադատության երաշխավորը, վերջին հաշվով, պետք է լինի Վճռաբեկ դատարանն ու Սահմանադրական դատարանը։ Այս երկու ատյաններին մենք պետք է ընկալենք արդարադատության կանխավարկածով, որ նրանք ինչ ասում են, ճիշտ են ասում»,- եզրափակեց Օհանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում